14/05/2015 09:36
Բելառուսում ՀՀ դեսպանը շուտով կլքի պաշտոնը
Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը շուտով կլքի պաշտոնը: Այս մասին հայտնեցին ԱԳՆ «Հրապարակի» աղբյուրները:
«Ասում են, թե նրա պաշտոնանկության պատճառն առողջական խնդիրներն են: Ամենահետաքրքիրը, սակայն, ապագա դեսպանի պաշտոնի հնարավոր հավակնորդների անուններն են: Առայժմ հստակ չէ, թե ով կփոխարինի Արմեն Խաչատրյանին, շրջանառվում են մի քանի անուններ, օրինակ՝ Իրանում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Առաքելյանի, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի: Նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունը: Նշենք, որ Արմեն Խաչատրյանը Բելառուսում ՀՀ դեսպան է 2010 թվից»,- գրել է թերթը։