14/05/2015 12:50
Նաիրիտցիները երկօրյա նստացույց կանեն
Այսօր Կառավարության մոտ ժամը 13-ին կմեկնարկի նաիրիտցիների նստացույցը: Այս պահին գործարանի աշխատակիցները հավաքված են Կառավարության մոտ: Նրանց պահանջն անփոփոխ է. պահանաջում են չվճարված աշխատավարձերը:
Գործարանի նախկին մամլո խոսնակ Անուշ Հարությունյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ նստացույցին միացել են նաև աշխատանքից ազատված գործարանի աշխատակիցները, ովքեր ևս չեն ստացել իրենց աշխատավարձերը:
«Նրանք նախաձեռել են իրենց բողոքը տեղ հասցնել երկօրա նստացույցով, իսկ հետագա քայլերը պարզ կդառնա արդեն նստացույցից հետ:
Սպասում ենք, տեսնենք՝ ինչ կասեն այս անգամ»,- մեզ հետ զրույցում ասաց Անուշ Հարությունյանը:
Նշենք, որ այս պահին Կառավարությունից դեռ չկա որևէ արձագանք:
Մանրամասները քիչ ավելի ուշ: