14/05/2015 18:45
Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին ձյուդո մարզաձևում Հայաստանը 3 մարզիկ կներկայացնի
Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին ձյուդո մարզաձևում Հայաստանը 3 մարզիկ կներկայացնի:
Այս մասին armsport.am-ին տեղեկացրել է Ձյուդոյի Հայաստանի հավաքականի մարզիչ Տիգրան Բաբայանը հավելելով, որ Բաքվում Հայաստանը կներկայացնեն Հովհաննես Դավթյանը, Դավիթ Նիկողոսյանը և Ժաննա Ստանկևիչը:
Ընտրանին այժմ նախապատրաստական հավաք է անցկացնում Անթալիայում, որը կտևի մինչև սույն ամսի 20-ը: Մինսկում հունիսի 8-ից 12-ը հավաք կլինի, իսկ 13-ից ձյուդոիստները կմարզվեն Երևանում:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կկայանան հունիսի 12-ից 28-ը, իսկ ձյուդոիստները պայքարին կներգրավվեն վերջին օրերին: