14/05/2015 14:38
Լյուդմիլա Սարգսյան. Ընդդիմության առանցքում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն են
Փետրվարյան իրադարձությունները լուրջ հարվածի տակ առան ընդդիմադիր ուժերին: Այս կարծիքին է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա հավաստմամբ՝ այսօր հիասթափված է ոչ միայն հասարակությունն, այլ հիասթափություն է նկատվում ընդդիմադիր ուժերի շրջանում:
«Ընդդիմությունը շատ դաժան հարված ստացավ, և որպեսզի ընդդիմությունը վերականգնվի, ժամանակ է պետք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պատգամավորը:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ը նա նկատեց, որ ԲՀԿ-ն այսօր մեկուսացված չի և կուսակցության շարքերն այսօր էլ համալրվում են:
Նա շեշտեց, որ այսօր թեև շատերն են ընդդիմադիր ուժի դեր ստանձնել, բայց ընդդիմության առանցքում այսօր կանգնած են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն:
«Քանի դեռ Ազգային ժողովից դուրս չի ձևավորվել այն առանցքը, որի շուրջ կարող են խնդիրներին լուծում տրվել, երկրում արմատական փոփոխություն չի կարող լինել: Լրատվամիջոցների կողմից էլ իշխանությունը թիրախ լինելու փոխարեն ընդդիմությունն է թիրախ դառնում: Երկրի հիմքերը խարխլվում է, երբ ընդդիմությունը թույլ է և միասնական չէ, այնպես որ, լրատվամիջոցներն այս հարցում նույնպես ասելիք ունեն»,-հավելեց նա: