14/05/2015 09:41
Այսօր կհստակեցվի Սերժ Սարգսյանի՝ Ռիգայի գագաթաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը. «Առավոտ»
Մոտենում է Ռիգայում անցկացվելիք Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը։ Այն տեղի է ունենալու մայիսի 21-ին։ Ընդամենը մեկ շաբաթ է մնացել, սակայն մինչ այժմ պարզ չէ, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է գագաթնաժողովին, թե ոչ։
«Առավոտի» տեղեկություններով, այսօր սպասվող ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հստակեցվելու է՝ արդյոք Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է այդքան պատասխանատու և դեռ անորոշության քողով պարուրված գագաթնաժողովին, թե ոչ»։