14/05/2015 17:36
Ինձ համար երգը երբեք ուղղակի հոբբի չի եղել, քանի որ ես աշխատում եմ, ապրում այդ գումարով
Aysor.am-ի հյուրասրահում է երգիչ Վարդան Սարգսյանը, ով օգտվելով մասնագիտության ըձեռած գործնակա հնարավորություններից` նախընտրում է ծանոթանալ էկզոտիկ երկրներին: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ շուտով նոր նախագծով կներկայանա հռռուստադիտողին. անկեղծացավ նաև ընկերների հանդեպ վերաբերմունքի փոփոխության, ընտանիք կազմելու, բամբասանքների և ստեղծագործակա նորությունների մասին:
-Մի պահ Ձեր մասին հիշեցրեցիք, բայց, կարծեք թե, նորից լուռ եք: Ինչո՞ւ:
-Լուռ լինելը պայմանավորված չէ անգործությամբ կամ պարապությամբ: Ես անդադար շրջագայությունների մեջ եմ, ամեն օր աշխատում եմ: Միշտ հրավերներ եմ ունենում:
-Այժմ ինչով եք զբաղվում, նոր երգ, տեսահոլովակ չե՞ք պառրաստում:
-Հիմա շատ ծանրաբեռնված եմ, նոր և շատ հետաքրքիր հեռուստանախագիծ եմ պատրաստում, որը կհեռարձակվի սեպտեմբեր ամսից` հայկական լավագույն հեռուստաալիքներից մեկով: Զուգահեռ դրան` նոր տեսահոլովակով կներկայանամ: Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությունը գրվել է «Duetro Studio»-ի կողմից:
-Ինչի՞ մասին է լինելու հեռուստանախագիծը:
-Ճամփորդության մասին, որը, կարծում եմ, շատերին կհետաքրքրի:
-Իսկ նոր երգի մասին փակագծեր կբացե՞ք:
-Երգը կոչվում է «Չեմ սիրում էլ քեզ»: Հանգիստ, գեղեցիկ երգ է: Քանի որ իմ բոլոր հանգիստ երգերը հիթ են դարձել (իմ և Օլգա Այվազյանի զուգերգը, «Համբուրիր ինձ վերջին անգամ» երգը), կարծում եմ, այս երգը ևս կունենա լայն ճանաչում:
-Վարդան, երբեմն տպավորություն է, որ Ձեզ համար երգն ուղղակի հոբբի է, մեկտեղ` գումար վաստակելու միջոց: Այդպե՞ս է:
-Ինձ համար երգը երբեք ուղղակի հոբբի չի եղել, քանի որ ես աշխատում եմ, ապրում այդ գումարով, և դժգոհ չեմ: Պարզապես եթերներում շատ չերևալն է շատերի մոտ նման կարծիք ձևավորում: Բայց հավատացնում եմ, չլինելով եթերում` ես հիմա ավելի շատ հյուրախաղերի հրավերներ եմ ստանում: Եվ դա ինձ շատ է ուրախացնում:
-Այո, նկատել եմ` հաճախակի եք մեկնում շրջագայությունների տարբեր երկրներ, և ոչ միայակ, այլ ծնողների, քույրիկի հետ: Արդյոք կարողանում եք միայն երգելով այդքան վաստակել:
-Միմիայն իմ մասնագիտությամբ եմ աշխատում: Դրա վառ ապացույցն այն է, որ ինքներդ էլ նկատում եք, թե որքան հրավերներ ունեմ: Իսկապես, հաճախ եմ լինում էկզոտիկ երկրներում, և նախընտրում եմ, որ ընտանիքս ինձ հետ լինի:
-Գո՞հ եք շոու-բիզնեսի այսօրվա մթնոլորտից:
-Ոչ գոհ եմ, ոչ էլ դժգոհ: Անկեղծ ասած` վատ մթնոլորտ կա բոլոր երկրների շոու-բիզնեսներում և դա նորմալ է: Պայքարն է ամեն ինչի մեղավորը: Յուրաքանչյուրը պայքարում է ավելի շատ աշխատել, շատ համերգների մասնակցել:
-Ինչո՞ւ հաճախակի չեք ներկայանում հեռուստադիտողին, չեք նկարահանում տեսահոլովակ:
-Գիտեք, շատ երգիչներ գիտեմ, որոնք միշտ եթերում են, բայց համերգներ գրթեթե չեն ունենում: Դա ցավալի է: Ես եթերում չկամ, որովհետև վերջերս նոր տեսահոլովակներ չեմ նկարհանել: Պատճառը միայն իմ ցանկության բացակայությունն է:
-Եթե գաղտնիք չէ, որպես երգիչ` ընդունո՞ւմ եք հարսանիքների, միջոցառումների հրավերներ: Ի՞նչ արժի մեկ հրավերը:
-Միշտ եմ ընդունում նման հրավերները, և ոչ միայն Հայաստանում: Հիմնականում, Ռուսաստանից են հրավիրում: Առանց այդ հրավերների հնարավոր չէ, իմ իմանալով բոլորն էլ այդպես են աշխատում: Բացառություն են կազմում մի քանիսը, ովքեր ուղղակի գումարի կարիք չունեն:
-Վարդան, անկախ նրանից, թե որքան հաճախ եք ինքներդ Ձեր մասին հիշեցնում, միևնույն է, հաճախ եք հայտնվում խոսակցությունների, ասեկոսեների շրջանակներում: Ի՞նչն է պատճառը:
-Ճիշտ եք, և գիտեք, թեկուզ շատ երգիչներ անընդհատ եթերում ե, բայց, հատկապես բլոգերները, նրանց այնքան չեն հիշում, որքան ինձ (ժպտում է): Բնականաբար, հաճելի է, որ ինձ չեն մոռանում: Միշտ հայտնվում եմ բլոգերների կողմից կազմված լավ կամ վատ տասնյակներում: Բայց ես երբեք չեմ մեղադրում նման հոդվածագիրերին:
-Չե՞ք բարկանում:
-Բացարձակ չեմ բարկանում: Ես հասկանում եմ, որ երբ որևէ մեկի մասին լավն են գրում կամ խոսում, դա ոչ մեկին չի հետաքրքրում: Վերջերս կայքերից մեկը կազմել էր անտաղանդ երգիչների ցուցակ, որտեղ ինձ հետ միասին հայտվել էին շատ և շատ տաղանդավոր ու սիրված մարդիկ, որոնց մեծ մասը զայրացել էր:
-Իսկ դուք հանգի՞ստ ընդունեցիք:
-Իմ տարբերակն այլ էր. Այդ հոդվածը կարդալու պահին ես գտնվում էի Հնդկաստանի Մումբաի քաղաքի ամենաթանկ հյուրանոցներից մեկում, պառկած վայելում էի հանգիստս: Պատրաստվում էի մասնակցելու Բոլիվուդի, այսինքն` հնդկական աստղերի հետ ֆիլմի պրեմիերային: Եվ ինչի՞ց պետք է ես նեղվեի: Այդ պահին հասկացա, որ լավ է լինել քննարկվողի, քան` քննարկողի դերում (ծիծաղում է):
-Ամեն դեպքում, կա՞ մի բան, որը Ձեզ առավել է զայրացրել:
-Ոչ, ես զայրանում եմ միայն այն դեպքում, երբ իձ մոտ ինչ-որ մի բան իմ ուզածով չի ստացվում… Եվ վերջ:
-Ձեր ասպարեզից ունե՞ք մտերիմ ընկերներ: Ովքե՞ր են:
-Նախկինում մտածում էի` ունեմ, հիմա հասկացա, որ ոչ: Բոլորին սիրում և հարգում եմ, բայց ոչ ավելին:
-Ինչո՞ւ:
-Դե, գալիս է մի պահ, որ մարդկանց քայլերը հակառակն են ապացուցում. Պարզվում է` այնպիսին չեն, ինչ մտածում ես իրենց մասին: Եվ ստիպված ես լինում ընկերություն անել և շփվել չափի մեջ:
-Սիրահարվա՞ծ եք:
-Դա շատ անձնական է, չէի ցանկանա խոսել այդ մասին:
-Իսկ գոնե կասե՞ք, չե՞ք մտածում ընտանիք կազմելու մասին:
-Իհարկե մտածում եմ, և շա~տ եմ ցանկանում:
-Եվ ի՞նչն է խանգարում:
-Ոչինչ էլ չի խանգարում, երբ ժամանակը գա, դա էլ կլինի:
-Ինչպիսի՞ն պետք է նա լինի, ի՞նչ մասնագիտություն ունենա:
-Չգիտեմ, կարևորը, որ լինի իմ պատկերացրած հայուհին: Իսկ մասնագիտությունը երկրորդական է ինձ համար:
-Ուշադրություն դարձնո՞ւմ եք տարիքային տարբերությանը:
-Եթե տարիքային տարբերությունը չափի մեջ է, նորմալ եմ նայում: Բայց երբ կինը տղամարդուց մեծ է 10 կամ ավելի տարիներ, ինձ համար ընդունելի չէ: Բայց դա իմ անհատական կարծիքն է: Մարդիկ տարբեր են…