15/05/2015 11:39
Արման Մուշեղյանն ու Անի Քոչարը բաժանվել են. «Սերս ինձ ստիպում է, որ թույլ տամ նրան հեռանալ»
Արման Մուշեղյանն ու Անի Քոչարն ամուսնալուծվել են: Այս մասին Արմանը գրել է Facebook-ի իր էջում:
«Ահա և ավարտին հասավ հեռուստաէկրաններից ու ֆոտոնկարներից այդքան երջանիկ և գեղեցիկ երևացող ընտանիքի համատեղ կյանքը: Շատերը զարմացան, երբ իմացան դրա մասին: Դա նրանից էր, որ իրականությունը այնպիսինը չէր, ինչ տեսնում էին մարդիկ: Ինչպես ուրիշները՝ մենք էլ ունեինք մեր խնդիրները:
Եթե ինձ հարցնեն՝ արդյո՞ք իմ մեղավորության բաժինը չկա դրանում: Ես կասեմ, որ իմ կարծիքով դա հիմնականում իմ մեղավորությունն էր:
Ես չկարողացա Անիի համար դառնալ այն ամուսինը, ինչպիսնն որ ուզում էի լինել:
Բազմաթիվ փորձությունների միջով եմ անցնել կյանքում, սկսած երկու ամսեկան հասակից և ամեն անգամ ստացվել է խուսափել մահից: Իսկ երբ հանդիպեցի Անիին, կարծեցի, որ ճակատագիրը սկսել է ժպտալ ինձ: Սակայն շտապեցի: Ճակատագիրը նոր փորձություն էր պատրաստել ինձ՝ քաղցկեղի տեսքով:
Մի պահ հուսալքվել էի: Ես ինքս ինձ ասում էի՝ ինչո՞ւ է ճակատագիրը այսքան դաժան իմ հանդեպ: Արդեն հաշտվել էի վաղաժամ մահվան հետ: Նույնիսկ փորձում էի պատկերացնում էի պատկերացնել, թե ինչպես է անցնելու իմ թաղումը:
Սակայն իմ փոքրիկ ընտանիքը, իմ որդին նորից ինձ ուժ տվեցին: Ես հասկացա, որ ուզում եմ լինել Դավիթի հարսանիքին և ես ուզում եմ տեսնել նրա երեխաներին:
Դրա համար էլ որոշում կայացրեցինք ընտանիքով գալ Գերմանիա: Եվ ստացվեց ի՞նչ: Ես եկա Գերմանիա, որ կյանքս փրկեմ հանուն իմ ընտանիքի, իսկ արդյունքում կորցրեցի ընտանիքս:
Միգուցե և մեր համատեղ կյանքը այսքան շուտ չավարտվեր, եթե մենք առանձին ապրեինք:
Սակայն էլ ոչինչ փոխել հնարավոր չէ: Սերս ինձ ստիպում է, որ թույլ տամ նրան հեռանալ:
Ինձ հիմա ուժ է պետք, որ հանուն Դավիթի հաղթահարեմ ճակատագրի հերթական փորձությունը, քանի որ ապրելու այլ իմաստ չեմ տեսնում:
Խնդրում եմ չմեղադրել Անիին: Վստահ եմ, որ նրան մեղադրողները կամ մեր բաժանությունից ուրախացողները չէին կարողանալու նրա կյանքով ապրել:
Ես շնորհակալ եմ Անիին, որ ինձ Դավիթի պես որդի պարգևեց: Իմ նպատակը հիմա՝ լինել Դավիթին լավ հայր»,- գրել է Արմանը:
Նշենք, որ ավելի վաղ Արման Մուշեղյանը գրել էր. «Ուղիղ մեկ ամիս և մեկ օր է անցել այն օրվանից, երբ ստացա այս նամակը:
Ու այնպես չէր, որ դրան նախորդող օրերը կամ այդ օրը վիճել էինք: Այնպես էլ չէր, որ տարբեր տեղեր կամ սենյակներում էինք:
Նստած էինք միևնույն սենյակում և իրար դեմ դիմաց:
Խոստացված խոսակցությունը այդպես էլ տեղի չունեցավ, բայց մի քանի օրից, երբ վեճ տեղի ունեցավ, ես իմացա, որ այդ հաղորդագրությամբ սիրելի տիկինս տեղեկացրել էր ինձ, որ ինքը այդ օրվանից իրեն համարում է ամուսնալուծված կին, մատանին ձախ ձեռքից տեղափոխել է աջ ձեռքին, ինձ այլևս հաշվետու չէ և կարող է անել ինչ ուզում է ու երբ ուզում է:
Այստեղ են ասել՝ տերդ մեռնի գիտություն:
Եթե իմանայի, որ կարելի է հաղորդագրությամբ ամուսնալուծվել, ապա ամուսնության առաջարկս և հարսանիքն էլ ֆեյսբուքով կանեի»: