16/05/2015 10:39
Սամբոյի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներըփայլուն հաղթանակ են տարել
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների առաջին օրը՝ մայիսի 15-ին, մրցագորգ դուրս են եկել հայ մարզիկներից 5-ը: Ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից՝ նրանցից երեքն արժանացել են մեդալների, ինչը շատ ուրախալի է:
Մավրիկ Նասիբյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը 74 կգ քաշային կարգում, Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում երկրորդ, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չի ունեցել 52 կգ քաշային կարգում: Վարջինս հռչակվել է նաև հին աշխարհամասի սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Նշենք, որ երեք մեդալակիրներն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:
Այսպիսով, միայն մեկ օրվա արդյունքներով ունենք մեկ ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալ:
Մեր մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն մայիսի 16-ին և 17-ին: