Իրինա Ալեգրովայի համերգն այս անգամ չի հետաձգվի. Մայիսի 23-ն ուժի մեջ է

16/05/2015 16:25

Իրինա Ալեգրովայի համերգն այս անգամ չի հետաձգվի. Մայիսի 23-ն ուժի մեջ է


Ազգությամբ հայ, ռուսական էստրադայի երգչուհի Իրինա Ալեգրովայի մարտի 6-ին կայանալիք համերգին հայ հասարակությունը մեծ անհամբերությամբ էր սպասում, սակայն երգչուհու համերգի անակնկալ հետաձգումը կոտրեց այդ ոգևորությունը, իսկ երկրորդ անգամ համերգի հետաձգումն արդեն զանազան խոսակցությունների ու բամբասանքների տեղիք տվեց:

Սկսեցին բամբասանքներ դրվել շրջանառության մեջ  ինչպես երգչուհու, այնպես էլ կազմակերպիչների հասցեին: Համերգի կրկնակի հետաձգումը ի սպառ վերացարեց վստահությունը հայ հանդիսատեսի մոտ: 

Մայիսի 23-ին կայանալիք համերգի, տոմսերի վաճառքի ու հետվերադարձման գործընթացի մասին Aysor.am-ը զրուցել է Ֆորտպոստարտ ընկերության ղեկավար Զառա Մխեյանի հետ:

-Տիկին Մխեյան, սկսենք ամենակարևորից. արդեն երկու անգամ համերգը հետաձգվել է: Հնարավո՞ր է, որ մայիսի 23-ին կայանալիք համերգը նույնպես անակնկալ կերպով հետաձգվի կամ չկայանա:

-Անկեղծ ասած՝ ինքս շատ զարմացած եմ հասարակության վրա: Այս  20 տարիների ընթացքում, չի եղել մի դեպք, որ մեր կազմակերպության կողմից նախաձեռնած համերգները չկայանան կամ հետաձգվեն: Ինչ վերաբերում է Իրինա Ալեգրովայի համերգին, ապա առաջին անգամ հետաձգվեց, որովհետև նա ի վիճակի չէր բեմ բարձրանալ, իսկ երկրորդ անգամ՝ հագեցվածության խնդիր կար: Երբ Իրինա Ալեգրովան ժամանեց Հայաստան, նա հիվանդ էր, և քանի որ համերգը հետաձգվեց, ու այն նախատեսված ու նվիրված էր կանանց միամսյակին, մենք որոշեցինք այն տեղափոխել ապրիլի 6-ին: Հայոց ցեղասպանության միջազգային ֆորումի ժամանակ հավանաբար նկատել եք, թե ինչ փոփոխություններ են եղել, ինչ դեկորացիաներ են տեղադրվել: Մեզ տեղեկացրեցին, որ հսկայական աշխատանքներ են կատարվել և այդ ամենը տեղափոխելու, ձևափոխելու համար նախ պահանջվում է ժամանակ, իսկ հետո կային էլի նախատեսված այլ միջոցառումներ: Մեզ տեղեկացրեցին, որ  ապրիլի 6-ի համերգը չի կայանա և, որ դահլիճը կարող են մեզ տրամադրել միայն մայիսի 15-ից հետո: Տեղյակ եք, որ օրերս էլ Հայաստանում կազմակերպվեց Բոլոնիայի միջազգային ֆորումը, իսկ մոնտաժման բոլոր աշխատանքները միայն այսօր են սկսել: Բացի դա՝ Իրինա Ալեգրովայի աշխատանքային գրաֆիկը շատ հագեցած էր այդ ընթացքում, իսկ մայիսի 15-ից հետո նրան հարմար էր միայն մայիսի 23-ը: Ես արդեն պաշտոնապես բոլորին 100 տոկոսով վստահեցնում եմ, և ինքս էլ համոզված եմ, որ մայիսի 23-ի համերգը չի տեղափոխվելու: Բոլոր տոմսերն ուժի մեջ են և դրանք անվավեր չեն ճանաչվել:

- Այս ընթացքում ինչ-ինչ խնդիրներ առաջացան, որոնք հիմնականում կապված էին հենց տոմսերի հետ: Այն մարդիկ, ովքեր ցանկություն հայտնեցին տոմսերը հետ վերադարձնել, նրանց տոմսերը հետ չեն ընդունվում: Ո՞րն է պատճառը:

-Նախ ուզում եմ ասել, որ տոմսերը հետ են վարադարձվում հատուկ ընթացակարգով: Իսկ այս ընթացքում մենք բավականին մեծ քանակությամբ տոմսեր ենք հետ ընդունել: Ուզում եմ շեշտել նաև, որ տոմսերի հետվերադարձման համար ոչ մի տոմսարկղ պատասխանատվություն չի կրում. նրանք տոմսերը չեն կարող հետ ընդունել: Այդ համերգի տոմսերը, որոնք վաճառվել են դեռ մարտի 6-ից առաջ, դրանց գումարները մենք ինակասացիա ենք արել և մուտքագրել ենք մեր կազմակերպության հաշվապահություն: Տոմսերի իրավաբանական պատասխանատուն մեր կազմակերպությունն է: Երբ հետաձգվեց համերգը, մենք հատուկ հայտարարեցինք, որ տոմսերը հետ վերադարձնելու հետ կապված մեզ տեղյակ պահեն էլեկտրոնային հասցեի միջոցով, ինչը հատուկ էր կանխամտածված: Հայաստանում այսօր չի գործում այն հատուկ ծրագիրը, որով վերահսկվում է այդ գործընթացը, ինչպես դա արվում է Ռուսաստանում և Եվրոպայում: Մենք այսօր համագործակցում ենք կոմերցիոն մի շարք ընկերությունների հետ, որոնք մեր գործընկերներն են համարվում: Այդ կազմակերպությունները անմիջապես մեր ընկերությունից  են գնել այդ տոմսերն ու բաժանել են որպես նվեր իրենց աշխատողներին, սակայն այդ նվիրված տոմսերն անգամ, մարդիկ ուզում են հետ վերադարձնել: Դպրոցի տնօրենները, մանկապարտեզների վարիչները, ովքեր այդ տոմսերը ստացել են քաղաքապետարանից կամ այլ պետական կառույցներից, ուզում են այդ տոմսերը մեզ վերավաճառել, ինչը իրավաբանական կոպիտ խախտում է: Մենք ունենք հատուկ նշումներ, թե որ կարգի, որ տոմսը, որ կազմակերպությունն է ձեռքբերել: Ուստի այդ նույն ընթացակարգով փորձում ենք հետ ընդունել: Հատուկ կրկնում եմ բոլորի համար, որ այդպիսի տոմսերը մենք հետ չենք ընդունելու, իսկ այն տոմսերը, որոնք ձեռք են բերվել տոմսարկղերից, դրանք ընդունվում են: Գոյություն ունի սպառողի իրավունք, որը մենք պարտավոր ենք պահպանել, իսկ սպառողը պարտավոր է հարգել մեզ: Մայիսի 25-ին մեր ընկերության պաշտոնական կայքում կնշվի հատուկ օր, տեղ և ժամ, որից հետո միայն համերգին չմասնակցած բոլոր տոմսերը հաշվիչ դրամարկղի միջոցով կընդունենք հետ: Մարտի 6-ից առաջ, բոլոր տոմսերը գնվել են կտրոններով և մենք նույն ընթացակարգով էլ հետ կընդունենք դրանք: Մենք հարկեր ենք վճարել և նույն համակարգով պատրաստվում ենք շարժվել:

- Այնուամենայնիվ, մարտի 6-ին համերգին մասնակցելու էին եկել նաև մարզերից: Հնարավո՞ր չէր, գոնե մեկ օր առաջ հանրությանն իրազեկել, որ համերգը չի կայանալու:

-Մարզերից շատ մարդ չկար: Մարզերում տոմսերը քիչ են վաճառվել: Ինչ վերաբերում է հնարավորությանն, ապա իհարկե այդպիսի բան հնրավոր չէր, քանի որ Ալեգրովան չէր ուզում համերգը հետաձգել: Եվ եթե արտիստը ժամանել էր արդեն Հայաստան, ինչպե՞ս մենք մեկ օր առաջ իրազեկեինք հանրությանը, երբ նրա ինքնազգացողությունը վատացավ գլխավոր փորձի ժամանակ: Ալեգրովան չէր ուզում հրաժարվել համերգից, բայց դա արեց ստիպված՝ բժշկի հորդորով: Նա պատրաստ էր անգամ ելույթ ունենալ հիվանդ վիճակով, բայց առողջության հետ չեն խաղում: Նա Հայաստան արդեն ժամանել էր հիվանդ: Հիվանդ էր նաև խումբը, բայց  նրանք ամեն կերպ փորձում էին համերգը չհետաձգել:

- Որքա՞ն տոմս է արդեն հետ վերադարձվել և հատկապես ո՞ր արժեքի տոմսերն են դրանք:

-Դժվարանում եմ ասել, բայց շատ են: Շատ մեծ ցավ եմ ապրում, որ մեր հանրությունն այս կերպ պատասխանեց ու արձագանքեց սիրված երգչուհու խնդրանքին: Այս ընթացքում տարբեր կարծիքներ հնչեցին: Շատ գռեհիկ վերաբերմունքի արժանացանք, այն դեպքում, երբ մենք որևէ համերգի հետ կապված խնդիր չենք ունեցել երբևէ: Ամեն օր վատ արտահայտություններ են հնչում թե մեր, թե տոմսարկղի աշխատակիցների հասցեին, բայց կրկնում եմ՝տոմսերը տոմսարկղերում հետ չեն ընդունվում: Դրա միակ պատասխանատուն մեր ընկերությունն է: Զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ այդ կերպ արտահայտվում, երբ սիրում են այդ արտիստին: Իրինա Ալեգրովան մասնակցել է տարբեր համերգների: Նույն ապրիլքսանչորսյան միջոցառումներին: Զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ նման արտիստի նկատմամաբ նման վերաբերմունք ցուցաբերում: Նա շատ է սիրում հայ ազգին և պետք չէր նման վերաբերմունքի արժանացնել նրան: Ինչպես ցանկացած նորմալ երկրում, Հայաստանում ևս կա օրենք: Գոյություն ունի նաև դատարան, որտեղ կարող են դիմել՝ խաբելու դեպքում: Մենք չենք խուսափում պատասխանատվությունից և չենք վախենում ոչ ոքից: Մեր բոլոր համերգները, այդ թվում՝ Իրինա Ալեգրովայի, ապահովագրված են և ես չեմ կարող ուղղակի, հենց այնպես գումարներ բաժանել ու նվեր տված տոմսերը հետ ընդունել: Համերգի ավարտից հետո կընթանա հատուկ փորձաքննություն, որը կանցկացվի ապահովագրական ընկերության կողմից, և այդ ընկերությունը անպայման կվճարի բոլոր տոմսերի համար, իսկ տոմսերը հիմնականում հետ են վերադարձվում 6000 դրամ և ավելի բարձր: Շատ թանկ տոմսերը կրում են կորպորատիվ բնույթ, որոնք գնում են մեր գործընկերները:

- Ձեզ կհաջողվի՞ փրկել իրավիճակը և դահլիճը  լցնել հանդիսատեսով:

-Կազմակեպությունները տոմսերը աշխատակիցներին նվիրել են: Ինչպես արդեն ասացի, այդ տոմսերը հետ չեն ընդունվում: Այդ կազմակերպությունների հետ ունենք համապատասխան պայմանագիր: Այս նախագիծը կրում է նաև կոմերցիոն բնույթ, և եթե անգամ մեկ մարդ էլ դահլիճում լինի, արտիստը կերգի:

- Փաստորեն, համերգը ընկերության վրա կրկնակի նստեց: Ինչո՞ւ չեղարկեցիք համերգը:

-Այո, կարող էի ընդհանրապես հանել այդ համերգը, բայց դիտավորյալ չարեցի, որովհետև նախ մեր իմիջի հարցն է, իսկ հետո՝ Իրինա Ալեգրովան սիրված արտիստ է, որին շատ սիրում ու հարգում եմ: Հայաստանի համար նման համերգները ես համարում եմ նվեր: Սա ոչ միայն լավագույն համերգներից մեկն է, այլև համերգային շրջագայություն է և հրաժեշտի համերգ: Եվ եթե իսկապես սիրում են Ալեգրովային, կարծում եմ՝ պետք է գան ու արժանապատիվ հրաժեշտ տան նրան, իսկ եթե չեն սիրում, ինչո՞ւ են գնել տոմսերը: Մեզ գրում են, թե ստիպում ենք, որպեսզի գան համերգին… Ես ոչ մեկին ոչ ստիպել եմ, ոչ էլ կստիպեմ գալ այդ համերգին: Իմ ընկերության անունը շատ ավելի թանկ է, քան մեկ կամ մի քանի տոմսի արժեքը: Մենք այդ բոլոր մեխանիզմներին լավ տիրապետում ենք և բոլոր խնդիրները կլուծենք մայիսի 25-ից հետո:

- Տիկին Մխեյան, այս վերաբերմունքը նեղացրել է ձեզ: Նույն վարկանիշը, որի մասին խոսեցիք, բամբասանքներն ու նման վերաբերմունքը արդյոք չի՞ անդրադառնա ձեր մյուս  նախագծերի վրա:

-Իհարկե ինչ-որ կերպ կանդրադառնա, բայց չեմ կարծում, որ մարդիկ հրաժարվեն մեզ հետ աշխատել: Նախ մեզ ճանաչում են բոլորը, իսկ հետո մյուս նախագծերից Սոսո Պավլիաշվիլիի, Նարի Հարությունյանի ու Անչոկի համերգը կայացել է արդեն: Յուրաքանչյուր պրոդուկտ ստեղծելու, նախագիծ մշակելու նպատակը մեկն է՝ կոմերցիան, բայց եթե անգամ այդ նախագիծը չի լինում եկամտաբեր, մենք չենք հրաժարվում դրանից: Երևի պատկերացնում եք Ալեգրովայի համերգի երկու անգամ հետաձգվելն ինչ ծախսերի հետ է կապված: Բայց ես, ինձ թույլ չեմ տալիս հանել համերգը, քանի որ արտիստը ինձ շատ հոգեհարազատ է: Ես միշտ հարգում եմ այն արտիստին, ում հետ աշխատում եմ: Հարգում եմ նաև ինձ և ուզում եմ, որ այդ համերգն անպայման կայանա: Այն մարդիկ, ովքեր իսկապես սիրում են Ալեգրովային, նրանք անպայման կգան համերգին, իսկ նրանք, ովքեր նման վերաբերմունք են ցուցաբերում, նրանք երեսը տեսնել անգամ չենք  ուզում: Կարող են բերել ու տոմսերը հետ վերադարձնել:

- Շուկայում ունե՞ք մրացակիցներ:

-Ոչ, չունենք: Ձեզ թվում է, թե ինչ-որ մրցակիցնե՞ր են նման բաներ գրում… Իհարկե՝ ոչ:  Չեմ բացառում, որ սա լինի նախանձություն, բայց դաշտը մոնոպոլացված չէ: Կարող են այդ մրցակիցներն էլ համերգներ կազմակերպել: Այն համերգները, որոնք կազմակերպվում են, միայն մեր ցանկությամբ չէ, որ լինում են. Մեզ դիմում են: Եթե այդպես լիներ, տուր մենեջերները  կզանգահարեին նաև մյուսներին: Միայն Շարմ ընկերությունն է կազմակերպում համերգներ, իսկ ես նրանց մրցակից չեմ համարում: Այդ ընկերությունը մեր գործընկերն ու ընկերն է, որի հետ շատ ենք համագործակցել: Մենք համագործակցում ենք առաջին էշելոնների ռուսական աստղերի հետ: Եվ ուզում եմ ասել, որ այսօր էլ տոմսերը վաճառքում կան, և եթե կան նոր ցանկացողներ, կարող են գնել ու համերգին մասնակցել: Դրանք վաճառվում են և՛ Կարեն  Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ի, և՛ Ֆիլհարմոնիայի տոմսարկղերում:

- «Օդնոկլասնիկի–2015. Սառցե շրջան» շոու ծրագիրը ևս հետաձգվեց…

-Այո, սա արդեն երկրորդ ֆորս-մաժորն է, որի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի: Այս ծրագրի հետաձգումն այս անգամ կրում է տեխնիկական բնույթ: Այս նախագիծը կոմերցիոն բնույթ չի կրում և տոմսարկղերում կարող են տոմսերը հետ վերադարձնել: Այս նախագիծն ուրիշ ֆորմատով ենք նախաձեռնել:

- Հնարավո՞ր չէր Ի. Ալեգրովայի համերգը նույնպես այդ ֆորմատով նախաձեռնել:

-Ոչ: Արտիստի հետ աշխատելու համար գոյություն ունի մի քանի տարբերակ: Հոնորարով, որը վճարում ես արտիստին, հոգում նրա բոլոր ծախսերը, իսկ համերգի ողջ հասույթը մնում է ընկերությանը, իսկ  «Օդնոկլասնիկի–2015. Սառցե շրջան» շոու ծրագիրը համատեղ է, որի համար եռակողմ պայմանագիր է կնքվել: Ես դրա համար պատասխանատվություն չեմ կրում, և չեմ կարող իմ գումարը ստանալ, մինչև համերգը չկայանա, իսկ Ալեգրովայի համերգը կոմերցիոն է:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:28 Հայաստանը դարձել է ասելիք չունեցող պետություն. հավատում եմ` հոգևոր Հայաստանի կառուցումը շատ չի ուշանալու. Բագրատ Սրբազան Այսօր, 11:14 Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Այսօր, 10:52 Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար. Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է Այսօր, 10:24 Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. «ՀայաՔվե» Այսօր, 10:04 Գյումրիում տնակ է այրվել Այսօր, 09:42 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Լարսը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից Այսօր, 09:22 «Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված Այսօր, 09:20 «Փաստ». Փաշինյանական իշխանությունները դեղորայքի կարիք ունեցողներին կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Հաջորդ քառօրյային ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն Այսօր, 09:13 «Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայրի կառուցումը Այսօր, 09:11 «Փաստ». ՆԳՆ-ում պաշտոնանկությունները շարունակական են լինելու Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին Այսօր, 09:07 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստին Այսօր, 09:06 «Փաստ». Հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում Այսօր, 09:02 «Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան 29/11/2024 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ 29/11/2024 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ 29/11/2024 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով 29/11/2024 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը 29/11/2024 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) 29/11/2024 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 29/11/2024 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան 29/11/2024 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ 29/11/2024 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում 29/11/2024 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին 29/11/2024 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) 29/11/2024 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա 29/11/2024 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված 29/11/2024 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ 29/11/2024 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը 29/11/2024 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար 29/11/2024 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/11/2024 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի 29/11/2024 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել 29/11/2024 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 29/11/2024 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է 29/11/2024 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում 29/11/2024 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում 29/11/2024 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ 29/11/2024 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով 29/11/2024 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի 29/11/2024 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը 29/11/2024 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի 29/11/2024 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Տվյալ բաժնի վերջին նյութերը