16/05/2015 15:23
Մշակույթի նախարար. ԱՄՆ-ում Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը դեռևս կպահպանվի
Միացյալ Նահանգներում Վիլյամ Սարոյանի տան գնորդն այն պահպանելու է որպես տուն-թանգարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Դեռևս այն պահպանվելու է: Հետագայի հետ կապված քննարկում կլինի ԱՄՆ կատարվելիք այցի ընթացքում»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Մշակույթի նախարարն ընդգծեց՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մշակույթի ցանկացած ոլորտ կարող է զարգանալ մասնավոր ներդրումներով:
«Հայաստանում մշակույթի ոլորտում դեռևս չկա մասնավոր միջոցների ակտիվ կիրառում: Մենք անցնում ենք անկախության ճանապարհը»,-ասաց Հասմիկ Պողոսյանն՝ ավելացնելով, որ, այնումանայնիվ, այս տարի մշակույթի ոլորտի նկատմամբ համեմատաբար ավելի մեծ ուշադրություն կա:
«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում մենք էլ կգնանք այն ճանապարհով, որով գնում են շատ երկրներ»,- ասաց Մշակույթի նախարարը: