18/05/2015 15:36
Կամաց-կամաց ձևավորվում է թանգարան գնալու կուլտուրա․ Վ․ Բարխուդարյան
«Մեզ մոտ կամաց-կամաց ձևավորվում է թանգարան գնալու կուլտուրա», - այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերգեյ Փարաջանովի տուն-֊թանգարանի ֆոնդապահ Վիգեն Բարխուդարյանը:
Ըստ Բարխուդարյանի՝ թանգարաններ այցելելու մշակույթի նպաստում է հատկապես «Թանգարանային գիշեր» միջոցառումը:. Բարխուդարյանի խոսքերով ամեն տարի Թանգարանային գիշերվա ընթացքում իրենց թանգարանը 3000-4000 այցելու է ունենում:
Թանգարանային գիշերին և Թանգարանների միջազգային օրվա համար Փարաջանովի թանգարանն այցելուներին է ներկայացնում իր մշտական ցուցադրությունը: Տարեկան այցելությունների թիվը Փարաջանովի թանգարանում 13-15 հազար է: Այդ թիվն, ըստ Բարխուդարյանի ոչ նվազում, ոչ ավելանում է:
Խոսելով Փարաջանովի մասին՝ բանախոսը նշեց, որ վերջինս, ցավոք, չհասցրեց շատ ֆիլմեր ունենալ, ընդամենը 4 ֆիլմ նկարեց, որոնք, սակայն դարձան համաշխարհային արժեքներ, գլուխգործոցներ:
Վ. Բարխուդարյանը նշեց, որ Փարաջանովը կինոյի պատմության մեջ նոր ուղղություն մտցրեց` պոետիկ կինո։ Ըստ բանախոսի, Փարաջանովը միջնորդ է հեռավոր երկրներում հայերին ճանաչելու համար: Բարխուդարյանը նշեց, որ աշնանը թանգարանի նմուշներից մի քանիսը կցուցադրվեն Բրյուսելում:
Այսօր Թանգարանների միջազգային օրն է: Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի ֆոնդապահ Վիգեն Բարխուդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մեզ մոտ կամաց-կամաց ձևավորվում է թանգարան գնալու կուլտուրան: Ըստ նրա` դրան է նպաստում նաև Թանգարանային գիշեր միջոցառումը. փորձը ցույց է տալիս, որ այդ օրը թանգարան այցելած մարդիկ տարվա ընթացքում կրկին այցելում են թանգարան.«Ամեն տարի Թանգարանային գիշերվա ընթացքում մենք 3000-4000 այցելու ենք ունենում: Միջոցառման նպատակը` թանգարանի ռեսուրսները ցույցտ տալ և նոր այցելուներ ունենալ, կարող եմ ասել, որ արդարացնում է իրեն»: Թանգարանային գիշերին և Թանգարանների միջազգային օրվան Փարաջանովի թանգարանն այցելուներին է ներկայանում մշտական ցուցադրությամբ: Բարխուդարյանը նշեց, որ ամեն տարի իրենք ինչ-որ միջոցառում էին կազմակերպում, սակայն այս տարի որոշել են ուղղակի իրենց հավաքածով ներկայանալ, քանի որ երկու օրերին էլ թանգարանը բազմամարդ է լինում և արդյունքում մարդիկ չեն իմանում` ինչ անել: Փարաջանովի թանգարանը տարեկան 13-15 000 այցելու է ունենում, այս թիվը, բարեբախտաբար, չի նվազում, բայց չի էլ ավելանում: Սա, Բարխուդարյանի կարծիքով, սոցիալ-տնտեսական պայմանների հետ է կապված` մարդիկ հոգսեր ունեն.«Կուզեի` մարդկանց հետաքրքրությունն ավելանար, մարդիկ մշակույթի հետ ավելի շատ առնչվեին»: Բարխուդարյանը, խոսելով Փարաջանովի մասին, նշեց, որ վերջինս աշխարհ էր եկել մեկ առաքելությամբ` ֆիլմ նկարահանելու, բայց, ցավոք, նրան այդպես էլ բախտ չվիճակվեց շատ ֆիլմեր ունենալ.«Ընդամենը 4 ֆիլմ նկարեց, որոնք, սակայն դարձան համաշխարհային արժեքներ, գլուխգործոցներ: Նա կինոյի պատմության մեջ նոր ուղղություն մտցրեց` պոետիկ կինո կոչվածը: Փարաջանովը միջնորդ է, միջնորդ` հեռավոր երկրներում հայերին ճանաչելու համար»: Ի դեպ, աշնանը թանգարանի նմուշներից որոշները կցուցադրվեն Բրյուսելում:

Մանրամասները` yerkir.am կայքում: