18/05/2015 14:13
Վաղը «Եվրատեսիլ 2015»-ի առաջին կիսաեզրափակչում երկրորդ համարի ներքո ելույթ կունենա «Genealogy»-ն
Մայիսի 17-ին Վիեննայում կայացել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։
Մայիսի 19-ին կկայանա «Եվրատեսիլ 2015»-ի առաջին կիսաեզրափակիչը, «Genealogy»-ին ելույթ է ունենալու երկրորդ համարի ներքո։
Ներկայանում ենք առաջին կիսաեզրափակչի մասնակիցներին.
1.Մոլդովա – Էդուարդ Ռոմանյուտա, «I Want Your Love»
2.Հայաստան – Genealogy, «Face the Shadow»
3.Բելգիա – Լոիկ Նոթե, «Rhythm Inside»
4.Նիդեռլանդներ – Տրեկմտյե Օստերհեյս, «Walk Along»
5.Ֆինլանդիա – Pertti Kurikan Nimipaivat, «Aina mun pitää»
6.Հունաստան – Մարիա-Ելենա Կիրիակու, «One Last Breath»
7.Էստոնիա – Էլինա Բորն եւ Ստիգ Ռաստա, «Goodbye to Yesterday»
8.Մակեդոնիա – Դանիել Կայմակոսկի, «Autumn Leaves»
9.Սերբիա –Բոյանա Ստամենով, «Beauty Never Lies»
10. Հունգարիա – Boggie, «Wars for Nothing»
11.Բելառուս – Յուզարի և Մայմունա, «Time»
12.Ռուսաստան – Պոլինա Գագարինա, «A Million Voices»
13.Դանիա – Anti Social Media, «The Way You Are»
14.Ալբանիա – Էլհաիդա Դանի, «I'm Alive»
15.Ռումինիա – Voltaj, «De la capăt»
16.Վրաստան – Նինա Սուբլաթի
«Genealogy» խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը, ինչպես նաև Ալբանիայի, Էստոնիայի և Հունաստանի ներկայացուցիչներն այսօր ձայնագրել են նոր երգ, որի երաժշտության և խոսքերի հեղինակը Թամար Կապրելյանն է: Երգը կրում է «The otherside» (Մյուս կողմը) խորագիրը: