Սա կյանք է, որտեղ ամեն ինչ էլ պատահում է. Մկրտիչ Արզումանյանը՝ հաղթանակների, պարտությունների, նաև սպասվող նորությունների մասին

18/05/2015 20:31

Սա կյանք է, որտեղ ամեն ինչ էլ պատահում է. Մկրտիչ Արզումանյանը՝ հաղթանակների, պարտությունների, նաև սպասվող նորությունների մասին


Արմենիա հեռուստաընկերության եթերում շուտով կավարտվի «Տնփեսա» սիթքոմը: Յուրաքանչյուր նախագծի ավարտ ազդարարում է նոր ու առավել հետաքրքիր նախագծի մեկնարկը: Aysor.am-ը զրուցել է դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ՝ ծանոթանալու նոր մտահղացումներին, սպասվող նորություններին: Առիթից օգտվելով՝ դերասանի հետ զրուցեցինք նաև անձնական հարցերի շուրջ՝ անդրադառնալով իր կյանքի հաղթանակներին ու պարտություններին, ձեռքբերումներին և հիասթափություններին: Փորձեցինք նրան ճանաչել նաև որպես ընկեր, գործընկեր, ընտանիքի հայր…

-Մկրտիչ, հեռուստադիտողը սովոր է, որ լսարան ապահովող նախագծերը երկար ժամանակ են մնում էկրաններին: Ինչո՞ւ որոշեցիք եզրափակել:

-Չորս եթերաշրջաններում մենք կարողացանք այդ ձևաչափից «քամել» այն ամենն, ինչ հնարավոր էր: Չպետք է նախագիծն ավարտել այն ժամանակ, երբ հեռուստադիտողը կհոգնի նրանից: Ամեն պրոյեկտ պետք է ժամանակին ավարտվի, հակառակ դեպքում սիրված նախագիծը կդառնա ձանձրալի: Այս նախագիծն ինձ համար շատ պատասխանատու է մի քանի պատճառներով, և, կարծում եմ, չորս հաջողված եթերաշրջաններ ունեցանք, ինչն ինձ համար հաղթանակ էր:

-Իսկ ի՞նչ պատճառներով էր առավել պատասխանատու:

-Նախ, մասնակցեցի ևս մեկ գեղեցիկ և, կարծում եմ, հետաքրքիր նախագծում, որն ինձ համար էքսպերիմենտ էր: Հիշում եմ, որ սկզբում կարծիքներ կային, որ սա չի աշխատի, որոշ պատճառներով երկար կյանք չի ունենա: Սակայն, Փառք Աստծո, հակառակը ապացուցվեց: Ընդհանրապես, ցանկացած պրոյեկտ երկրորդ եթերաշրջանում ապացուցում է իր նախագիծ լինելը, իսկ ավելիի դեպքում, եթե հետաքրքրությունը պահպանում է, նշանակում է, որ այն լիարժեք կայացած է: Նաև կարևոր էր նրանով, որ ներկայացրեցի երկու կերպար, որոնք ինձ համար հոգեհարազատ դարձան: Միշտ իմ մեջ այդ հարցում մտավախություն կար: Բայց ի ուրախություն ինձ՝ ստացվեց և սիրվեց:

-Ավելին, հեռուստադիտողը հաճախ մոռանում էր, որ Կորյուն Անուշավանիչի ու Անուշավան Կորյունիչի դերում նույն դերակատարն է:

-Այո, իմ հարազատներն էլ են միշտ մոռանում, որ երկու կերպարներում նույն մարդն է (ժպտում է):

-Չե՞ք մտածում այս կերպարիներին այլ ձևաչափում օգտագործել:

-Եթե նման առաջարկ լինի՝ սիրով: Այս կերպարները դեռ ապրելու, զարգանալու հնարավորություն, տեղ ունեն: Ցանկացած նոր նախագծում, որտեղ էլ կմասնակցեմ, անելու եմ ամեն ինչ, որ և՛ որպես դերասան լավ հանդես գամ, և́ նախագծին օգնեմ:

-Արդեն իսկ կարոտո՞ւմ եք կոլեկտիվին:

-Իհարկե: Դեռ երրորդ եթերաշրջանում` հասկանալով, որ հաջորդը վերջինն է լինելու, կարոտում էի: Մեր բաժանման դաժան պահը միշտ աչքիս առաջ էր: Հուսով եմ, որ աձնակազմի մեծ մասի հետ կհանդիպենք հաջորդ նախագծում: Մենք բավական մտերմացել ենք` դառնալով մի մեծ թիմ, ընտանիք: Ուրախանում եմ` գիտակցելով, որ ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ ու գործընկերներ, որոնց հետ կարելի է երկար ճանապարհ գնալ` վստահ լինելով, որ միշտ կողքիդ կանգնած կլինեն: Առիթից օգտվելով` շնորհակալություն եմ հայտնում բոլորին, քանի որ երբեք չեն տրտնջացել և լավ են աշխատել:

-Երկարատև աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր կոլեկտիվում էլ կարող են ծագել խնդիրներ, անհամաձայնություններ, նույնիսկ` վեճեր: «Տնփեսայի» ընթացքում նման խնդիրների առջև կանգնե՞լ եք:

-Ստեղծագործական յուրաքանչյուր միջավայրում էլ պետք է փոքրիկ բանավեճեր լինեն: Նույնիսկ, կարծում եմ, պետք է նման իրավիճակներ ստեղծել, չէ՞ որ արդյունքում մտքեր, գաղափարներ են ծնվում: Առանց ստեղծագործական տարրաձայնությունների հնարավոր չէ աշխատել:

-Դերասաններից ո՞վ Ձեզ առավել հիացրեց, գուցե` հիասթափեցրեց իր խաղով:

-Բոլորն էլ շատ լավ են հանդես եկել: Ինձ շատ ուրախացրեց այն հագամանքը, որ Շուշաննա Թովմասյանը, ում նախկինում հանդիպել էինք դրամայում, որպես երգիծական դերասանուհի՝ ոչնչով չզիջեց: Շատ ուրախ և հպարտ եմ նրա համար: Գործընկերներիս մասին շատ երկար կարող եմ խոսել. այնպիսի վառ կոլեկտիվ էր հավաքվել, այնպիսի պրոֆեսիոնալների հետ եմ աշխատել, որ նրանց հետ ցանկացած նախագծում հայտնվելը մեծ հաճույք է: Մենք միշտ միմյանց օգնում ենք, խորհուրդներ տալիս:

-Հեռուստադիտողը` տեղեկանալով «Տնփեսայի» ավարտի մասին, արդեն իսկ Ձեզանից սպասում է առավել հետաքրքիր մի նախագծի: Մտածո՞ւմ եք այդ ուղղությամբ:

-Իհարկե, մտածում եմ: Բայց յուրաքանչյուր նոր բան պետք է լուրջ քննարկման, մտածելու արդյունք լինի: Բնականաբար, կան տարբեր մտահղացումներ, որոնք կարող են երկարակյաց ու հետաքրքիր լինել: Մենք անելու ենք այն, ինչն առավել կհետաքրքրի հեռուստադիտողին: Հեռուստաընկերության հետ նոր սիթքոմ ենք պատրաստում, բայց դեռևս մի քանի բան կա քննարկելու: Այս նոր նախագիծը ևս բավական աշխատանք է պահանջում

-Իսկ մոտավորապես ե՞րբ այն էկրաններին կլինի:

-Հավանաբար, աշնանը:

-Դերասանական կազմը որոշվա՞ծ է:

-Դեռևս ոչ, ամեն ինչ դեռ քննարկման փուլում է:

-Այս ընթացքում գեղարվեստական ֆիլմում հանդես չե՞ք գալիս:

-Այժմ «Արմենիա» TV-ն ցուցադրում է «Պապ 005» բազմասերիանոց ֆիլմը: Այն առաջնահերթ նկարահանվել է ռուսական հեռուստատեսության համար: Կերպարանավորում եմ Իսրայելի հետախուզության աշխատակցի: Նաև նոր գեղարվեստական ֆիլմ ենք նկարահանում, որտեղ ես հանդես եմ գալիս և՛ որպես պրոդյուսեր, և՛ որպես գլխավոր դերակատար: Նկարահանումները կսկսենք շուտով: Հետաքրքիր, գեղեցիկ և շատ ուրախ սցենար է գրվել: Կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան, որ այն հաջողություն ունենա: Այստեղ իմ կերպարը շատ տարբեր է, երբեք նման կերպարով հանդես չեմ եկել: «Շարմ» ընկերությունը ևս ֆիլմ է նկարահանում, որտեղ նորից ներգրավված եմ, և նորից մեծահարուստի եմ մարմնավորելու:

-Մտավախություն չկա՞, որ նմանություններ կլինեն Կորյուն Անուշավանիչի հետ:

-Իհարկե, մտավախություն կա… Ընդհանրապես, ես միշտ եմ անհանգստանում, երբ նոր նախագիծ, գործ եմ սկսում, և դա նորմալ է: Բոլոր ստեղծագործող մարդիկ էլ ձգտում են, որ նոր աշխատանքը նախորդից տարբերվի: Հավատացեք, այդ վախը շատ է օգնում: Ես արդեն բավական ժամանակ է՝ աշխատում եմ նոր կերպարիս վրա, մշակում եմ ձայնս, առոգանությունս, որպեսզի հանկարծ չկրկնվեմ:

-Երբևէ մտածե՞լ եք այլ ժանրում հանդես գալու մասին:

-Դերասանի համար, կարծում եմ, ժանրային կտրուկ փոփոխությունը սխալ է: Դերասանը պետք է յուրաքանչյուր կերպարում, հոգեվիճակում կարողանա հանդես գալ: Ինձ համար շատ հետաքրքիր է դրաման, և երբ ինձ մի փոքր հնարավորություն է տրվում ներկայանալ այդ տեսանկյունից, առիթն օգտագործում եմ: Առաջին քայլերն արդեն կատարել եմ. դրամատիկ կերպարում նկարահանվել եմ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմում: Այն բոլորովին այլ տեսանկյունից ամփոփում է Հայաստանի վերջին 20 տարիների բոլոր իրադարձությունները: Ինձ համար կարևոր է այս ժանրում ևս լավ հանդես գալ: Մհերը և իմ այն գործընկեները, ովքեր արդեն դիտել են կադրերն, ասացին, որ շատ համոզիչ եմ խաղացել: Դա ինձ համար շատ կարևոր է: Իմ բնույթով ես «ազարտային» մարդ չեմ, բայց ինձ համար հիմա այդ «ազարտ» ասածը դրամատիկ ֆիլմում նկարահանվելն է: Մեծ ճանապարհ ու մեծ դժվարություններ ունեմ հաղթահարելու, բայց ես ինձ այդ ամենից հեռու չեմ պահելու:

-Մկրտիչ, հայ ժողովրդի համար մայիսը հաղթական, հաղթանակների ամիս է: Ոգևորվո՞ւմ եք այդ հաղթանակներով:

-Այո, նախ և առաջ ապրում ես երկրիդ հաղթանակներով: Մայիսի 9-ը մեզ համար շատ կարևոր օր է. մեր պապերը մասնակցել են հայրենական մեծ պատերազմին և հաղթել, հաղթանակ ենք տարել Արցախյան պատերազմում: Այս հաղթանակները մեզ շատ են ոգևորում, համախմբվել ենք և արել այն ամենն, ինչ հնարավոր էր: Եվ դա իր դրական պտուղներն է տվել:

-Եթե այդ հաղթանակները բերենք անձնական տիրույթ, ապա Ձեր կյանքում գործնական և անձնական հաղթանակներ որո՞նք եք համարում:

-Գործնականի մասին դեռևս ոչինչ չեմ ցանկանա ասել, քանի որ, կարծում եմ, դեռ շատ-շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու: Իհարկե, ցանկացած հաջողված գործ, նախագիծ, որն ընդունվում ու սիրվում է հանդիսատեսի կողմից, արդեն իսկ հաղթանակ է, բայց դրանով բավարարվել ու հանգստանալ պետք չէ: Պետք է անընդհատ աշխատել: Իսկ անձնական կյանքում ինձ համար հաղթանակ է իմ ընտանիքն, առանց որի ուղղակի չեմ կարող շնչել:

-Անհաջողությունները պարտությո՞ւն եք ընկալում:

-Ոչ, նույնիսկ անհաջողությունը կարելի է հաղթանակ համարել, քանի որ այն քո աչքերն ավելի է «բացում», փորձում ես հարցին այլ հայացքով նայել, այլ կերպ լուծել: Դժվարությամբ ձեռք բերած հաղթանակդ ավելի քաղցր է:

-Իսկ պարտությունների հաճա՞խ եք բախվում: Ինչպե՞ս եք տանում պարտությունները:

-Նայած ինչ պարտություն, ինչ հանգամանքներում, ինչպես: Նախկինում շատ դժվարությամբ էի պարտվում: Այժմ հասկանում եմ, որ կարևորն այդ ամենին ճիշտ լուծում տալն է, ելք գտնելը: Իմ անցած ճանապարհը ցույց տվեց, որ չլուծվող հարցեր գոյություն չունեն: Ի վերջո, քո կողմից կայացվելիք ճիշտ որոշումը չի ուշանա: Ընդհանրապես, պարտությունները կյանքում անհրաժեշտ են: Մարդը պետք է այն զգա, որպեսզի հետևություններ անի ու դառնա ավելի ուժեղ: Այդ դեպքում քայլերդ էլ ավելի ուժեղ են լինում, էլ ավելի մտածված:

-Կյանքը մարդկանց միշտ «դասեր» է տալիս: Թեև դեռ շատ երիտասարդ եք, բայց, ամեն դեպքում, կյանքը Ձեզ դասեր տվե՞լ է, կարողացե՞լ եք այդ ամենից եզրահանգումներ անել:

-Ամեն ինչից պետք է դաս քաղել, յուրաքանչյուր իրավիճակից, իրադարձությունից: Ցանկացած պահի պետք է սովորես, վերլուծես, եզրակացություններ անես ու հասկանաս՝ ճի՞շտ ես արել, թե՞ ոչ: Իհարկե, իմ կյանքում էլ շատ լուրջ իրադարձություններ են եղել: Ես որոշ չափով ուրախ եմ այդ ամենի համար, քանի որ ավելի ամուր եմ դարձել:

-Մկրտիչ, դուք էկրանից այն կողմ ավելի անկաշկանդ եք երևում, կյանքում, կարծեք թե, առավել համեստ եք: Այդպե՞ս է:

-(ժպտում է) Ես կյանքում խաղալ չեմ սիրում, դերեր չեմ ստանձնում: Աշխատանքից դուրս փորձում եմ ինքս ինձ հետ լինել: Իսկ կադրում պետք է դեր խաղամ, դա իմ աշխատանքն է, և խաղում եմ ինձ վստահված դերը: Ոչինչ ու ոչ-ոք ինձ չի ստիպում, որ կադրից դուրս մնամ նույն դերում: Եթե դա աններելի է, չգիտեմ ինչ ասեմ…

-Իհարկե, աններելի չէ. ըստ իս, մեկը Ձեր դերասանական, մյուսը՝ մարդկային հատկանիշների մասին է խոսում:

-Շնորհակալ եմ: Մեկն իմ աշխատանքն է, մյուսը՝ իմ կյանքը: Ես ուղղակի փորձում եմ անկեղծ լինել, լինել այնպիսին, ինչպիսին կամ:

-Իրական կյանքում, հատկապես անկեղծ ու համեստ մարդկանց համար, դժվար է չշփվել ու չառընչվել ստի, խաբեության, կեղծիքի հետ:

-Բնականաբար, շատ բարդ է: Շատ բաներ ցավալի են, շատ բաների հետ էլ համաձայն չես լինում ու չես կարողանում հաշտվել: Բայց սա կյանք է, որտեղ ամեն ինչ էլ պատահում է…

-Իսկ ունե՞ք բնավորության վատ գծեր, որոնց մասին կցանկանաք բարձրաձայնել:

-Հավանաբար, ունեմ: Դա երևի կողքից ավելի տեսանելի կլինի:

-Բարկացկո՞տ եք:

-Ոչ, շատ դժվարությամբ եմ ափերից դուրս գալիս:

-Իսկ ներողամի՞տ եք:

-Իհարկե, ներողամիտ եմ: Եթե զգամ, որ դիմացինիս օգնության ձեռք է պետք մեկնել, նույնիսկ, եթե նրա հետ ոչ դրական հարաբերությունների մեջ լինեմ, միևնույն է, նրան կլսեմ ու կփորձեմ հասկանալ ու աջակցել: Հաճախ ինձ մեղադրում են՝ ասելով, որ շատ փափուկ եմ, բայց ինչ արած, այդպիսին եմ, չեմ կարող փոխվել: Եվ, կարծում եմ, որ դա վատ չէ:

-Սիրո՞ւմ եք կտրուկ որոշումներ կայացնել:

-Այո, մեծամասամբ այդպել էլ անում եմ: Եթե նույն պահին որոշում չես ընդունում, ապա ամեն վայրկյանը հեռացնում է քեզ այդ որոշումից: Նախկինում այդպիսին չէի, բայց հիմա աշխատում եմ որոշումների մեջ կտրուկ լինել և մեկ օրից ավել չմտածել: Նախկինում ցանկացած հարցի շուրջ անիմաստ տանջվում էի, մտածում օրերով:

-Կյանքում եղե՞լ են քայլեր, որոնց համար զղջացել եք:

-Իհարկե, շատ անգամներ: Բայց ցանկացած բանում միշտ ինքս ինձ եմ մեղադրում և փորձում հետագայում ավելի պատրաստ լինել, որպեսզի այլևս ոչինչ չցավեցնի:

-Փաստորեն, ինքնաքննադատ ե՞ք:

-Եթե այդպիսին չլինեմ, ինձ համար շատ բարդ կլինի: Ինքնաքննադատությամբ չզբաղվելն աստղային հիվանդության առաջին նշանն է: Ամենակարևոր բանն այն է, որ միշտ ու բոլորից ձգտես սովորել: ՉԷ՞ որ տարիքի հետ քո ասած յուրաքանչյուր բառն այլ ազդեցություն է ունենում:

-Ձեր ընկերներից, գործընկերներից շատերը փորձում են իրենց կյանքը դասավորել Հայաստանից դուրս: Կարծում եմ, ցանկության դեպքում կարող էիք ապրել դրսում և ունենալ առավել լավ պայմաններ: Երբևէ չե՞ք մտածել այդ ուղղությամբ:

-Չէի ասի, թե դա հեշտ է գործընկերներիս համար: Եթե ոչ բոլորի, ապա մեծամասնության ապրելակերպին ծանոթ եմ. գիտեմ, թե ինչպես են ապրում և ինչ են անում այնտեղ: Չէի ասի, որ դա հեշտ է, բավական բարդ ճանապարհ են ընտրել: Բայց դա իրենց ընտրությունն է, միգուցե զգացել են, որ կյանքն այդպես ավելի բարեկեցիկ կարող են դարձնել ու իրենց ընտանիքի ապագան կապել են այս կամ այն երկրի հետ: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ունեցել եմ և ունեմ տարբեր առաջարկներ դրսից, բայց դեռևս այդ ուղղությամբ լուրջ չեմ մտածում:

-Ունեք երկու զավակ: Ինչո՞վ են զբաղվում:

-Դպրոցական են. դուստրս 14 տարեկան է, որդիս՝ 7:

-Նման ճանաչում և սեր վայելող տղամարդկանց կողքին մի քիչ դժվար է կանանց համար. լինել բոլորի ուշադրության կենտրոնում, անընդհատ նկարահանման հրապարակում, ուշ ժամերի տուն գալ... Նման կենցաղային հարցերի շուրջ հաճա՞խ են տանը բախումներ լինում:

-Բացարձակապես նման խնդիր չենք ունեցել: Իմ աշխատանքի բնույթը պարզ էր այն օրվանից, երբ մենք հանդիպել ենք, ամուսնացել: Մենք գիտակցում էինք, որ իմ աշխատանքը գրաֆիկ չունի, ստեղծագործական կյանքն այդպիսին է: Եթե կա այնպիսի մեկը, ով ստեղծագործական աշխատանք է կատարում և իր գործնական օրը տևում է առավոտյան ժամը 9:00-ից մինչև 18:00 ու ամեն ինչ անթերի է անում, ապա կներեք, չեմ հավատա այդ երևույթին: Իհարկե, ցանկալի է ժամերը հնարավորինս կարգավորել, սակայն, ցավոք սրտի, ինձ մոտ այդպես չէ: Որքան էլ կարգավորեմ, որոշ ժամանակ հետո նորից ժամային գրաֆիկս խառնվում է: Ե՛վ ես, և՛ հարազատներս արդեն սովորել ենք կյանքի այս ռիթմին: Ինչ արած, գործիս բնույթն այդպիսին է: Ես էլ անում եմ հնարավորինս ամեն ինչ, որ նկարահանումներից հետո անմիջապես ընտանիքիս կողքին լինեմ և միմյանց հետ առավելագույն երկար ժամանակ անցկացնենք:

-Տուժող կողմը, հավանաբար, ընկերներն են հանդիսանում: Իրենց համար ժամանակ չի մնում:

-Այո, տուժում են: Ճիշտ է, ամեն օր հեռախոսով զրուցում ենք, բայց հաճախ չենք կարողանում հանդիպել: Բոլորն էլ զբաղվածություն ունեցող, աշխատող մարդիկ են, ազատ են լինում ժամը 6-7-ից հետո, իսկ ես չեմ էլ հիշում, թե երբ եմ այդ ժամերին ազատ եղել: Սակայն այդ շփումն էլ անհրաժեշտ է, փորձում ենք ժամանակ գտնել:

-Ովքե՞ր են Ձեր ընկերները:

-Իմ ընկերներն այս ասպարեզի հետ բոլորովին կապ չունեն: Տարբեր մարդիկ են: Ունեմ և՛ մանկության ընկերներ, և՛ ավելի հասուն տարիքում ձեռք բերած ընկերներ:

-Մկրտիչ, յուրաքանչյուրն աշխատում է իր ասպարեզի մարդկանց հետ ընկերություն անել: Զարմացրեցիք՝ ասելով, որ Ձեր ոլորտից չեն Ձեր ընկերները: Հատո՞ւկ է այդպես ընտրված:

-Ժամանակն ու տարիները նրանց ընտրեցին…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:14 Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Այսօր, 10:52 Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար. Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է Այսօր, 10:24 Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. «ՀայաՔվե» Այսօր, 10:04 Գյումրիում տնակ է այրվել Այսօր, 09:42 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Լարսը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից Այսօր, 09:22 «Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված Այսօր, 09:20 «Փաստ». Փաշինյանական իշխանությունները դեղորայքի կարիք ունեցողներին կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Հաջորդ քառօրյային ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն Այսօր, 09:13 «Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայրի կառուցումը Այսօր, 09:11 «Փաստ». ՆԳՆ-ում պաշտոնանկությունները շարունակական են լինելու Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին Այսօր, 09:07 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստին Այսօր, 09:06 «Փաստ». Հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում Այսօր, 09:02 «Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան 29/11/2024 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ 29/11/2024 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ 29/11/2024 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով 29/11/2024 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը 29/11/2024 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) 29/11/2024 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 29/11/2024 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան 29/11/2024 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ 29/11/2024 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում 29/11/2024 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին 29/11/2024 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) 29/11/2024 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա 29/11/2024 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված 29/11/2024 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ 29/11/2024 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը 29/11/2024 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար 29/11/2024 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/11/2024 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի 29/11/2024 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել 29/11/2024 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 29/11/2024 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է 29/11/2024 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում 29/11/2024 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում 29/11/2024 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ 29/11/2024 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով 29/11/2024 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի 29/11/2024 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը 29/11/2024 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի 29/11/2024 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին

Տվյալ բաժնի վերջին նյութերը