19/05/2015 16:26
Աշոտ Սմբատյանը դեսպան է նշանակվել Գերմանիայում
ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել Աշոտ Սմբատյանին դեսպան նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ.
Աշոտ Սմբատյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,-ասված է հրամանագրում: