19/05/2015 12:04
Charlie Hebdo-ի հայտնի ծաղրանկարիչն աշխատանքից ազատվել է
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գլխավոր ծաղրանկարիչ Ռենալդ Լուզյեն հայտարարել է խմբագրությունից հեռանալու մասին:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ դա եղել է նրա անձնական որոշումը: 1992 թվականից այդ խմբագրությունում աշխատող ծաղրանկարիչը հայտնել է, որ հեռանալու մասին որոշումը վաղուց է կայացրել, բայց դա չի արել իր գործընկերների պատճառով:
«Յուրաքանչյուր թողարկում տանջանք է, քանի որ մնացած բոլորը գնացել են»,- ասել է նա՝ ու հավելել, որ Փարիզում հունվարին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իր գործընկերների մեծ մասը սպանվեցին, իսկ մի մասն էլ պարզապես հեռացել է:
Հիշեցնենք, որ Լուզյեն ահաբեկչությունից մեկ շաբաթ անց լույս տեսած ամսագրի համարի շապիկի հեղինակն էմ որի վրա պատկերված է Մուհամեդ մարգարեն՝ ձեռքին «Je suis Charlie»՝ «Ամեն ինչ ներված է» վերնագրով։