19/05/2015 10:02
Համայնքների խոշորացման ծրագրի հանրաքվեն տապալվել է
Կիրակի օրը համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում Հայաստանի երեք մարզերի՝ Լոռու, Տավուշի և Սյունիքի 22 գյուղերում անցկացված տեղական հանրաքվեները, ըստ էության, կարելի է համարել տապալված: Բացառությամբ Սյունիքի մարզի գյուղերի, որտեղ արձանագրվել է աննախադեպ բարձր մասնակցություն, և գերակշիռ մասը «կողմ» է եղել համայնքների խոշորացման ծրագրին, մյուս երկու մարզերում հակառակ պատկերն է՝ բնակիչներն այստեղ մերժել են հնարաքվեն: Տավուշի մարզի 7 բնակավայրերից միայն Աղավնավանքն ու Խաչարձան համայնքներն են կողմ խոշորացման ծրագրին, Լոռու մարզի 7 բնակավայրերից՝ միայն Թումանյանը:
«Չորրորդ իշխանության» հետ զրույցում ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանն անդրադառնալով հանրաքվեի տապալմանն, ասել է. «Մեզ համար սպասելի էին, որովհետև գնացել էինք, տեղերում քարոզչական աշխատանքներ իրականացրել, խոսել մարդկանց հետ ու տեսել, որ մեր ու իրենց տեսակետների միջև տարբերություն չկա»:
Նշենք, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դեմ են արտահատվել համայնքների խոշորացման ծրագրին: