19/05/2015 16:33
ԱՄՆ-ի Մամուլի ազգային ակումբը մրցանակ կշնորհի Խադիջա Իսմայիլովային
Միացյալ Նահանգների Մամուլի ազգային ակումբը հայտարարել է, որ պատրաստվում է հուլիսին մամուլի ազատության մրցանակ շնորհել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովային, ով գտնվում է անազատության մեջ։
«Հուսով ենք, որ աշխարհը միշտ կհիշի անազատության մեջ գտնվող ադրբեջանցի 9 լրագրողներին, ովքեր հետևել են նաև Եվրոպական խաղերին»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Մամուլի ազգային ակումբն ամեն տարի պարգևատրում է բոլոր լրագրողներին, ովքեր պրոպագանդում և պաշտպանում են խոսքի ազատությունն աշխարհում:
Նշենք, որ Մրցանակ է նախատեսված նաև The Washington Post-ի Թեհրանի թղթակից Ջեյսոն Ռեզայանի համար։