19/05/2015 13:28
ԲՀԿ-ն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կպաշտպանի անկուսակցական Վահագն Գևորգյանի թեկածությունը
Երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում են ԲՀԿ քաղաքական խորհուրդից:
Նիստի օրակարգում քննարկվել է մեկ հարց՝ հունիսի 7-ին Աբովյան քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրությունների հարցը։
ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել անկուսակցական Վահագն Գևորգյանի թեկածությունը։