19/05/2015 23:33
«Եվրատեսիլը» մեկնարկեց. «Genealogy»-ն հանդես եկավ երկրորդ համարի ներքո
Քիչ առաջ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկեց «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Մրցույթի բացումն ինչպես և նախատեսվում էր արեց մրցույթի նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վյուստը, ով մասնակմիցների հետ շփվում է նաև կանաչ սենյակում: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հանդես եկավ երկրորդ համարի ներքո: Առաջին համարի ներքո հանդես եկավ Մոլդովան:
Նշենք, որ աաջին կիսաեզրափակչում հանդես է գալու 16 երկիր:
Հայաստանի մասնակիցների փայլուն կատարումից հետո, հանդես եկավ Բելգիայի ներկայացուիչը: Աջևում են Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Հունաստանը, Էստոնիան, Մակեդոնիան, Սերբիան, Հունգարիան, Բելառուսը, Ռուսաստանը, Դանիան, Ռումինիան, Վրաստանը:
Մրացույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 23-ին: