20/05/2015 10:52
«Genealogy»-ին ելույթ կունենա «Եվրատեսիլ 2015»-ի եզրափակիչ համերգի առաջին մասում
Մայիսի՝ 19-ին «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչները անցել են եզրափակիչ, որը տեղի կունենա մայիսի 23-ին։ Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը ելույթ է ունեցել երկրորդ համարի ներքո։
Եզրափակիչում հայտնվել են նաև Ալբանիան, Ռուսաստանը, Հունաստանը, Ռումինիան, Հունգարիան, Էստոնիան, Վրաստանը, Սերբիան և Բելգիան։
Մասնակիցները վիճակահանությամբ պարզել են, թե եզրափակիչ փուլի որ հատվածում են ելույթ ունենալու և «Genealogy»-ին ելույթ կունենա եզրափակիչ համերգի առաջին մասում:
Հիշեցնենք, որ մրցույթում ժյուրիի քվեարկության արդյունքները կազմելու են վերջնական միավորների 50 տոկոսը։ Հայաստանի ազգային ժյուրիի անդամներ Արամ MP3-ն, Նունե Եսայանը, Արևիկ Ուդումյանը, Գրիգոր Նազարյանը, Արեն Բայադյանը և Լեյլա Սարիբեկյանը, ովքեր ևս գնահատել են մասնակիցների ելույթները։