21/05/2015 11:29
«Genealogy»-ի խմբի անդամ Թամար Կապրելյանը ամենագեղեցիկն է մրցույթի մասնակիցներից
«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy»-ի խմբի անդամ Թամար Կապրելյանը հավակնում է դառնալ Wiwibloggs-ի՝ Eurovision's Next Top Model 2015:
Առաջադրված 16 գեղեցկուհիներից առաջին տեղում Թամար Կապրելյանն է: «Genealogy»-ի մյուս աղջիկները ևս առաջադրված են:
Ամեն տարի մրցույթի մասնակից կանանցից կայքը առաջադրում է թեկնածուներ, որոնց օգտին ցանկացողները կարող են քվեարկել մինչև հունիսի 2-ը: