22/05/2015 18:45
«The Guardian»-ը կանխատեսում է «Եվրատեսիլ-2015»-ում «Genealogy» խմբի հաղթանակը
«The Guardian» բրիտնական թերթը կանխատեսում է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հաղթանակը:
Կանխատեսումն իրականացվել է անցած 12 տարիների քվեարկությունների վերլուծության վրա՝ հաշվի առնելով մի շարք գործոնների ազդեցությունը և տվյալ պահի աշխարհաքաղաքական զարգացումները:
Թերթը գրում է, որ Հայաստանի ներկայացուցիչների երգի «Առերեսվիր ստվերին» երգը 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածի թեմայով է:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ անցել են 10 երկրի՝ Լատվիայի, Լիտվայի, Շվեդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Կիպրոսի, Նորվեգիայի, Մոնտենեգրոյի, Ադրբեջանի և Իսրայելի մասնակիցները:
Մայիսի 20-ին մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով եզրափակիչ փուլ անցավ Հայաստանը ներկայացնող Genealogy խումը «Face the Shadow» երգով, ինչպես նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ալբանիայի, Հունաստանի, Ռումինիայի, Բելգիայի, Էստոնիայի, Հունգարիայի և Սերբիայի մասնակիցները:
«Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան և «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող Ավստրիան ելույթ կունենան եզրափակչի ընթացքում: