22/05/2015 19:32
Նորոն, Արմենչիկը և Հարութ Բալյանը շուտով կլինեն Հայաստանում
Ամերիկաբնակ երգիչներ Նորո Կիրակոսյանը, Հարութ Բալյանը և Արմենչիկը ամռան կեսերին կայցելեն Հայաստան: «Ես հուլիսի 1-ին իմ պրոդյուսեր Արթուր Սեդրակյանի հետ կլինեմ Երևանում: Արմենչիկն ու Հարութ Բալյանը կգան, հավանաբար, մի քանի օրվա տարբերությամբ: Ընդամենը 5 օրով եմ գալիս, քանի որ գործեր ունեմ, նաև այդտեղից համերգների պետք է մեկնեմ: Թեև, ծրագրերիս մեջ կա առաջիկայում երկար ժամանակով այցելել Հայաստան: Այդտեղ շատ հարազատներ ունեմ, շատ ընկերներ, նաև` շատ գործեր: Չգիտեմ` 5 օրում ինչպես եմ հասցնելու»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգիչ Նորոն:
Երգիչները հուլիսի 8-ին մասնակցելու են համերգի` Սոչի քաղաքում, 9-ին` Անապայում:
Մեր զրուցակիցը նաև խոստացավ, որ ամռան կեսերին երկրպագուներին կներկայանա նոր տեսահոլովակով, աշնանը` նոր CD-ով: