Այսօր մեկը մյուսով` լավ ախպերներով, բաջանաղներով ու քենիներով են «մի բան» անում. Վահագն Գրիգորյան

22/05/2015 11:15

Այսօր մեկը մյուսով` լավ ախպերներով, բաջանաղներով ու քենիներով են «մի բան» անում. Վահագն Գրիգորյան


«32 ատամ» ակումբը, որն արդեն տևական ժամանակ է իր գործունեությունը էկրաններից տեղափոխել է դեպի թատերական բեմահարթակ, հունիսի 6-ին հանդիսատեսին կներկայանա նոր երաժշտա-հումորային ներկայացմամբ, որը կոչվում է «OK»: Բեմում կլինեն սիրված ու ճանաչված մի շարք դերասաններ` Ռաֆայել Երանոսյան, Լևոն Մուրադյան, Զառա Սահակյան, Գուրգեն Սարգսյան… և, ոչ միայն: Aysor.am-ը ռեժիսոր, դերասան Վահագն Գրիգորյանի հետ զրուցեց էկրանից դուրս ծագած ֆինանսական խնդիրների, հեռուստաըկերության հետ ծագած անհամաձայնությունների, թատերական դաշտում` դժվարությունների և ընտանիքում տիրող ներդաշնակության մասին:

-Նոր ներկայացում եք պատրաստել, որը բեմում կլինի հունիսի 6-ին: Կմանրամասնե՞ք մի փոքր:

-Սա նույն «Stop» սոցիալական կատակերգության շարունակությունն է, դերասանական նույն կազմ է, սակայն այլ իրավիճակում: Կարևորն այն է, որ սա իր տեսակով նորույթ է, նաև երբեմն հանդիսատեսն է ներգրավվում ներկայացման մեջ: Բեմում նաև կենդանի երաժշտություն է հնչում:

-Քանի որ ձեռնարկել եք ներկայացման երկրորդ մասը, կարծում եմ, առաջինի դեպքում Ձեր ֆինանսական սպասելիքներն արդարացվել են:

-Ոչ, չեն արդարացվել, պարզապես մեր ստեղծագործական կենսագրությանն ավելացավ մի հրաշալի ներկայացում, լավ գործ: Քանի որ սա մեծածավալ նախագիծ է, իր հետ նաև դժվարություններ է բերում: Առաջինի դեպքում առավել բարդ էր, վարձել էինք ամեն ինչ, թատրոնում ամառվա շոգին կոնդիցիոները միացնելու համար նույնիսկ փող էինք տալիս: Իսկ նման բաները թատրոնը պարտավոր է ապահովել: Այժմ գոնե մեր թատրոնում ենք ու շատ ծախսեր կրճատվել են: Հույս ունենք, այս անգամ ամեն ինչ ավելի լավ կլինի, քանի որ իսկապես լավ ներկայացում ենք պատրաստել, պրեմիերային շատ լավ ընդունվեց: Հուսանք, որ երկար կյանք կունենա:

-Այսօր «32 ատամ» ակումբն ունի՞ իր շեքը:

-Ոչ, նորից վարձակալել ենք: Նաև վերանորոգում ենք, շինարարություն ենք անում, որպեսզի այդտեղ լինի թատրոն, ոչ թե սուպերմարկետ:

-Ձեր իսկ ֆինանսներո՞վ:

-Այո… Երևի հիվանդ ենք, չգիտեմ, ուղղակի մեր դեղերն ուշացնում են (ժպտում է):

-Իսկ դերասաններին ինչպե՞ս եք վարձատրում: Չե՞ք դժվարանում:

-Գրեթե ընկերական համագործակցում ենք (ծիծաղում է): Իհարկե, դեասանն էլ ընտանիք ունի, պետք է այդ ընտանիքը պահի: Դե, մենք առանց շահույթի ենք աշխատում` միայն ծափահարություններ. վերցնում եմ այդ ծափահարությունները, մտնում եմ «չենջ» ու փոխանակում:

-Ընտանիք ունեք, կին ու բալիկ: Ինչպե՞ս եք կարողանում այդ ծախսերը հասցնել:

-Ամեն ինչով զբաղվում եմ. սցենարներ եմ գրում, պատվերներ կատարում: Դա է իմ կողմնակի աշխատանքը:

-Հուսով եմ, Ձեր կինը` Իռեն Ուլիխանովան, շատ չի դժգոհում:

-Ոչ, մենք ամեն ինչին նայում ենք բաց աչքերով: Ոչ մի դժգոհություն: Այնպես չի, որ գործը «լիքն» է, մենք էլ «լոդր» ենք ու պարապության սիրահար: Մենք մեր երջանկությունը գտնում ենք գոնե նրանում, որ մեր սիրած գործով ենք զբաղվում:

-Ֆինանսական խնդիրները, կարծեք թե, այնքան էլ չեն թևաթափում Ձեզ: Կոփվե՞լ եք:

-Այո, եթե փող չկա, չի նշանակում, թե պետք է վատ բան անենք, էժան բան անենք: 

-Երբ «32 ատամ» նախագիծն իր գործունեությունը նոր էր սկսել, կրկին կոմերցիոն շահեր հետապնդող ճանապարհով էր գնում, ավելի շատ մտածում էր գումար աշխատելու, քան որակ ապահովելու մասին: Ինչո՞ւ վերջին մեկ-երկու տարվա մեջ որոշեցիք «ապրող» գործեր ստեղծել և ոչ թե ֆինանսական շահեր հետապնդել:

-Այն ժամանակ հեռուստատեսային, ժամանցային շոու-ծրագիր էր, որը կոմերցիոն պետք է լիներ, բնականաբար:  Նաև, ժամանակի մեջ տեղավորվելու խնդիր կար: Պետք է հասցնեիր և ամեն օր, ամեն շաբաթ նոր բան պատրաստեիր: Ժամանակի սղության պատճառով լավն ու վատը խառնվում էր միմյանց: Նաև, հայկական հեռուստատեսությունում այն նորություն էր, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Թատրոնը նման բաներ չի սիրում, այն ժամանցային չէ: Թատրոնին, ներկայացմանը պետք է կյանք տալ, որ այն ապրի: Այստեղ պետք է ամբողջ ուժերդ ներդնես, ավելի լուրջ վերաբերես: Այստեղ բավական ժամանակ ունես մտածելու, լավ գործ պատրաստելու: Բեմում չես կարող «խաբել», մեկ-երկու ամիս մտածել ու վերջում վատ բան մատուցել ու ասել` չեն գալիս նայեն: Մենք գոհ ենք հանդիսատեսից, մարդիկ սիրով են գալիս, իսկ ֆինանսական խնդիրները ծագուն են նրանից, որ ամեն ինչ թանկ է, տարածքի խնդիր կա: Ամեն դեպքում, մեզ ավելի լրջացրեց թատրոնը, այս ֆորմատը. Քայլ կատարեցինք դեպի ավելի լուրջ հումոր:

-Վահագ, բայց այսօր ամեն ինչ շատ թանկ է, նույնիսկ թատրոնի մեր դերասաններից շատերը գնում են դեպքի հեռուստանախագծեր, սերիալներ, քանի որ այնտեղ է գումարը: Այնպես որ, մի քիչ զարմանում եմ, որ դուք` երիտասարդներդ,  լքել եք եկամտաբեր ոլորտը:

-Հավատացեք, մեզ համար էլ է տարօրինակ (ծիծաղում է): Երբ ամսվա վերջում գնում ես կոմունալներդ վճարելու, քեզ ընդհանրապես տարօրինակ մարդու տեղ են դնում… Բայց ի՞նչ արած, մենք էլ դա ենք կարողանում անել: Գլուխ չենք գովում, բայց գոնե մեր արածից մի քիչ գոհանում ենք ու փորձում գոնե մի քիչ լավ բան անել: Չենք մտածում բազմոցի վրա նստած սերիալներում նկարահանվենք ու համարենք, թե մենք մշակույթ ենք կերտում ու ստեղծում: Իհարկե, ամեն ինչ դժվար է. լավ բան ես ստեղծում, բայց չես կարողանում դրա համար լավ փիար անել: Հեռուստատեսությունը մեր թիկունքին կանգնած չէ, որ գոնե այս կամ այն լավ գործը գովազդվի և հենդիսատեսը տեղեկանա: Շատ լավ մտահղացումներ առաջանում են ու այդպես էլ մնում, «չորանում» մեր մտքերում: Բայց մեր հավատը, որ ամեն ինչ մի օր լավ է լինելու, մեզ դեռ օգնում է: Թե չէ «չամադանը» միշտ էլ կա, ամեն ներկայացման գնալուց մոտս է (ծիծաղում է):

-Իսկ եթե լուրջ, մտածո՞ւմ եք երբևէ գնալու մասին:

-Ո՞ւր գնամ, Իրկուտսկում «կաֆելի քառակուսին» ավելի թանկ է, քան ներկայացումը. գնամ այդ գործո՞վ զբաղվեմ: Ինչո՞ւ: Հուսանք, մի օր մի քիչ ուրիշ ձև կմտածեն մեր երկրում մեր ղեկավարները… երևի…Ես դեռ հավատում եմ հեքիաթներին, բարի մանկություն է ապրում իմ մեջ:

-Ամեն դեպքում, հեռուստատեսային նախագծերին վերադառնալու միտում կա՞:

-Հեռուստատեսությունն ինքը չի ուզում, թանկ է այդ ամենը հեռուստատեսության համար: Հեռուստատեսությունը գերադասում է մի հատ բազկաթոռի ու երկու բազմոցի վրա 8000 սերիանանոց սերիալ նկարի, քան վերցնի հումորային շոու-ծրագիր, որն ավելի ծախսատար է:

-Իսկ 32 ատամ նախագիծն ի՞նչ պատճառով ընդհատվեց:

-Բազմաթիվ պատճառներ կան, մենք կարող էինք «32»-ը դարձնել երեկոյան ծրագիր և շաբաթը մեկ եթեր դուրս գալ: Բայց, դա հեռուստաընկերության համար ձեռնտու չէր, հավանաբար: Նաև, գովազդատուի համար է ձեռնտու, որ շաբաթը 7 օր առավոտից երեկո երկու «կարկառուն» դերասան բազկաթոռին նստած գովեն իր ձեթը, քան` շաբաթը մեկ անգամ հումորային հաղորդման ժամանակ այն գովազդվի: Չես կարող ամեն օր հումարային նորմալ սցենար գրել, նույնիս շաբաթական մեկ անգամյա ֆորմատն էսխալ: Նորմալ ասելիքն այդքան շուտ չի ծնվում, պետք է գոնե ամիսը երկու անգամ լինի: Եթե պետք է ծամածռություններ անեմ, «կնգա» շորեր հագնեմ, ինչ է, թե փող աշխատեմ, պետք չի: Մենք դա չենք անի:

- Կարծեք թե նաև «Vitamin» ակումբն է պասիվացել հեռուստաէկրաներին: Հնարավո՞ր է կրկին միանաք և ընդհանուր գործունեություն ծավալեք:

-Կարծեմ, տղաները հիմա արձակուրդի մեջ են… Մեծացել ենք, զբաղվածությունը շատացել է, ժամանակի խնդիր ունենք: Բայց ոչինչ բացառել չեմ կարող, ամեն ինչ էլ հնարավոր է: 

-Քանի որ ձեր առանձնանալը ժամանակին մի շարք խոսակցությունների առիթ դարձավ, հետաքրքիր է, ընկերական հարաբերությունները պահպանվո՞ւմ են «32 ատամի» հիմնական կազմի և «Vitamin» ակումբի տղաների միջև:

-Իհարկե պահպանվում են: Մեր բաժանությունը զուտ գործնական բնույթ է կրում. Տղաներն իրենց շոուն են շարունակում, մենք էլ թատրոն և կինո ոլորտում ենք աշխատում:

-Վահագ, Հայկական բանակի 20-ամյակին նվիրված «Ես եմ» գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորը և համասցենարիստն էիք դուք, հեռուստադիտողի կողմից հավանության արժանացավ: Չե՞ք մտածում նոր ֆիլմ պատրաստելու մասին: Ի դեպ, ինչո՞ւ չեք նկարահանում ֆիլմ` կատակերգական ժանրում: Չէ՞ որ դա Ձեր ոլորտն է, և` առավել եկամտաբեր:

-Ֆիլմի մասին մտածում եմ: Իսկապես, այսօր կոմեդիայի ժանրում ֆիլմեր նկարահանում ենք ոչ թե մենք, այլ այն մարդիկ, ովքեր հաճախ հեռու են և́ կոմեդիայից, և́, ընդհանրապես, ռեժիսուրայից: Սա էլ կլանային բնագավառ է. ամեն ինչ մեկին է պատկանում (ժպտում է): Առայժմ չեմ պատրաստվում վարկով վերցրածս տունը վարկ դնել, որպեսզի լավ կոմեդիա նկարահանեմ իմ ուժերով: Եթե ունենայինք որևէ կինոակադեմիա, հաստատություն, որը գոնե 50 տոկոսի չափով կաջակցեր, ներդրում կաներ, ապա կարելի էր ինչ-որ բան անել: Բայց այսօր մեկը մյուսով` լավ ախպերներով, բաջանաղներով ու քենիներով են «մի բան» անում: Նորմալ է:

-Ի՞նչ կասեք, կամ կխոստանաք Ձեր հանդիսատեսին:

-Սիրով բոլորիդ սպասում ենք հունիսի 6-ին, 100 տոկոսանոց բարձր տրամադրությունն ապահովված է, դա խոստանում ենք: Ուշադիր եղեք «32»-ի գործունեությանը: Այն, որ էկրաններին չկանք, չի նշանակում, թե ընդհանրապես դաշտից բացակայում ենք: Կանք ավելի լուրջ տեղում: Ի դեպ, երբ եթերից դուրս եկանք, մեզ շարունակեցին հետևել նրանք, ովքեր իսկապես նվիրյալ էին, մեզ սիրում էին ու մեր լեզուն հասկանում:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:28 Հայաստանը դարձել է ասելիք չունեցող պետություն. հավատում եմ` հոգևոր Հայաստանի կառուցումը շատ չի ուշանալու. Բագրատ Սրբազան Այսօր, 11:14 Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Այսօր, 10:52 Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար. Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է Այսօր, 10:24 Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. «ՀայաՔվե» Այսօր, 10:04 Գյումրիում տնակ է այրվել Այսօր, 09:42 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Լարսը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից Այսօր, 09:22 «Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված Այսօր, 09:20 «Փաստ». Փաշինյանական իշխանությունները դեղորայքի կարիք ունեցողներին կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Հաջորդ քառօրյային ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն Այսօր, 09:13 «Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայրի կառուցումը Այսօր, 09:11 «Փաստ». ՆԳՆ-ում պաշտոնանկությունները շարունակական են լինելու Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին Այսօր, 09:07 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստին Այսօր, 09:06 «Փաստ». Հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում Այսօր, 09:02 «Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան 29/11/2024 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ 29/11/2024 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ 29/11/2024 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով 29/11/2024 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը 29/11/2024 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) 29/11/2024 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 29/11/2024 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան 29/11/2024 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ 29/11/2024 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում 29/11/2024 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին 29/11/2024 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) 29/11/2024 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա 29/11/2024 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված 29/11/2024 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ 29/11/2024 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը 29/11/2024 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար 29/11/2024 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/11/2024 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի 29/11/2024 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել 29/11/2024 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 29/11/2024 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է 29/11/2024 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում 29/11/2024 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում 29/11/2024 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ 29/11/2024 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով 29/11/2024 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի 29/11/2024 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը 29/11/2024 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի 29/11/2024 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Տվյալ բաժնի վերջին նյութերը