25/05/2015 15:41
Ալլա Պուգաչովան համերգ կունենա Վրաստանում
Ռուս էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան 17 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ համերգ կունենա Վրաստանում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի մշակույթի պալատի նախագահ Դավիդ Օքիթաշվիլին։
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Ա. Պուգաչովան մտադիր է հոկտեմբերին ամուսնու հետ գալ Վրաստան և այստեղ բարեգործական համերգ ունենալ:
Օքթիաշվիլիի խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում երգչուհու հետ այդ հարցով։
Վերջին անգամ Պուգաչովան Թբիլիսիում համերգ էր տվել 1998թ. նոյեմբերին։