26/05/2015 14:04
Ծանրամարտ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 3 ծանրորդ կներկայացնի
Հունիսի 4-ից 13-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ: Հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ հանդես կգան 77 կգ քաշային կարգի մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, 85 կգ քաշային Նորայր Ավետիսյանը և 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով այս անգամ կմասնակցի գերծանր քաշային կարգում: