27/05/2015 18:24
Վճռաբեկը անփոփոխ է թողել ադրբեջանցի դիվերսանտների դատավճիռը
ԼՂՀ գերագույն դատարանի Վճռաբեկ պալատն անփոփոխ է թողել ադրբեջանցի դիվերսանտներ, ԼՂՀ-ում ազատազրկված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դատավճիռը: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ հետագա քայլերի հետ կապված հստակություն չկա, իսկ Ասկերովը անգամ Վճռաբեկ դիմելու ցանկություն երկար ժամանակ չուներ, քանի որ միանգամից ուզում էր ներման խնդրագիր ներկայացնել ԼՂՀ նախագահին:
Հարցին՝ ինչո՞ւ չի գրել մինչև հիմա և պատրաստվում է անել առաջիկայում, նա պատասխանեց, որ իրեն որևէ պատճառ հայտնի չէ, Ասկերովը միայն ասել է, որ գրելու ցանկության դեպքում կտեղեկացնի, իսկ առայժմ այդ թեմայով չի խոսել Ասկերովի հետ:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: