27/05/2015 14:02
Հակակարկտային քանի՞ կայան է անհրաժեշտ. Վարչապետի հարցադրումը
ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարները վարչապետից հանձնարարություն են ստացել ուսումնասիրել, թե հակակարկտային քանի կայան է անհրաժեշտ գյուղատնտեսական տարածքները ամբողջությամբ պաշտպանելու համար:
Գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է նաև կառավարության հաջորդ նիստում տեղեկանք ներկայացնել կարկտահարության հետևանքների մասին:
Նշենք, որ վերջին շրջանում կարկտահարության դեպքեր են գրանցվել Արարատի և Արմավիրի մարզերում, տարբեր տվյալներով` բնակավայրերը զգալի կորուստներ են կրել, այժմ գնահատվում է կորստի չափը: