27/05/2015 16:00
Սամվել Սևյանը` «Չիկագո-օփենում»
Գրոսմայստեր Սամվել Սևյանն ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ավարտված օփենում չկրեց ոչ մի պարտություն և, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, 113 մասնակիցների մեջ 2-9-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Կամսկու, Նարոդիցկու (ԱՄՆ), Նիժնիկի (Ուկրաինա), Ազարովի (Բելառուս), Վ. Գեորգիևի (Մակեդոնիա), Դոբրովի (Ռուսաստան) և ՖԻԴԵ-ի վարպետ Ռոսենի (ԱՄՆ) հետ:
Սևյանը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` միջազգային վարպետ Ջեֆրի Քսիոնից (ԱՄՆ): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: