27/05/2015 18:55
Միացյալ Նահանգները կշարունակի ուղիներ փնտրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման Հարցում. Քերրի
Միացյալ Նահանգները կշարունակի ուղիներ փնտրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ Հանրապետության օրվա առթիվ Ադրբեջանի ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձում:
Նա նաև հայտնել է, որ Վաշինգտոնը «լրջորեն աջակցում է Ադրբեջանին՝ Եվրոպայում Հարավային գազային միջանցքի միջոցով էներգառեսուրսների մատակարարումների դիվերսիֆիկացումն ապահովելու հարցում»։
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ Քերին ընդգծել է նաև, որ շարունակվում է համագործակցությունը Վաշինգտոնի և Բաքվի միջև՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման հարցում։