27/05/2015 09:30
ԵԿՄ անդամների մեծ մասը սատարում է Պալաչին
«Ժամանակը» տեղեկացել է, որ ԵԿՄ Կոտայքի մարզի անդամները զայրացած են, որ տեղեկատվություն է տարածվել, իբր հունիսի 7-ին Աբովյանում տեղի ունենալիք քաղաքապետի արտահերթ ընտրություններում ԵԿՄ-ն պաշտպանելու է Վահագն Գևորգյանի թեկնածությունը: ԵԿՄ անդամ Մեսրոպ Մկրտչյանը «Ժամանակի» հետ զրույցում ասել է, որ սատարելու է Արթուր Հարությունյանին: Մեկ այլ անդամ Վարդան Խաչատրյանն էլ հավելել է, որ ինքն էլ է սատարելու Արթուր Հարությունյանին. Ինքնակամ: Եվ ոչ մեկը իրեն չի կարող պարտադրել՝ սրան կամ նրան ձայն տալ:
Նշենք, որ Աբովյանի ԵԿՄ կառույցն ունի 28 անդամ, որոնցի 20-ը հայտարարել է, որ սատարում է Արթուր Հարությունյանին (Պալաչ), իսկ մյուս 8-ը՝ Վահագն Գևորգյանին: