27/05/2015 09:38
Բաշխիչ ցանցերի վաճառքի գործարքն արդեն իսկ կայացել է
Կառավարության որոշ ներկայացուցիչներ վերջին շրջանում պնդում են, որ այս պահին դեռ որոշված չէ՝ բաշխիչ ցանցերում արված միջազգային աուդիտից հետո դրանք կվերավաճառվեն, թե սնանկ կճանաչվեն, քանզի ՀՀ կառավարությունը երաշխավոր է «կանգնել» ցանցերի վերցրած 220 միլիոն դոլար վարկին: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Ռուսական կողմը ցանկանում է, որ ցանցերը գնի իրենց հավատարիմ մեկը, որպեսզի դրանք սնանկ չճանաչվեն և չանցնեն ՀՀ կառավարության հայեցողությանը: Ավելին՝ տեղեկություն կա, որ վաճառքի գործարքն արդեն իսկ կայացել է, սակայն այդ մասին չեն շտապում հայտարարել»,- հավելել է թերթը: