27/05/2015 10:09
Այսօր արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Սիրիա
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հրավերով կայցելի Դամասկոս։ Այս մասին տեղականում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Սիրիայի բարձրագույն ղեկավարության հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։