28/05/2015 11:51
Ոստիկանապետը Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը բեմականացված չի համարում
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ լրիվ հնարավոր է, որ 20 կրակոց արձակվի և ոչ ոք չտուժի: Այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց Վ. Գասպարյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձին:
Նրա խոսքով՝ մահափորձը բեմադրված չի եղել, դեպքի առիթով հարուցված քրեական գործով նախաքննություն է ընթանում և այս պահին որևէ բան ասել չի կարող:
Ոստիկանապետն ասաց, որ այս պահին Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապված երկու գործով էլ նախաքննություն է ընթանում, երբ ավարտվի, համապատասխան գնահատական կտրվի:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե արդյոք Սուրի Խաչատրյանը սպառնալի՞ք չէ ՀՀ անվտանգությանը, Վ. Գասպարյանը չհամաձայնեց՝ նշելով, որ Սյունիքի մարզպետը սպառնալիք չէ: