29/05/2015 18:24
«Եթե ջրային ռեսուրսների պակաս չկա, ինչո՞ւ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար որպես հիմք նշվում դրա պակասը»
ԱԺ-ում այսօր 2014 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց նաև Գյուղնախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: Իր խոսքում նա շեշտեց, որ կառույցին հատկացված միջոցների շնորհիվ, որը կազմում է շուրջ 40,3 միլիարդ դրամ, իրականացվել է 31 ծրագիր, որոնցից 17-ը եղել է արտաքին միջոցների հաշվին:
Վերջինս նաև ասաց, որ այս տարի ջրային պաշարների խնդիր չկա և քանակը գոհացնում է իրենց:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Ա.Հարությունյանից հետաքրքրվեց՝ եթե ջրային պաշարները բավարարում են, ինչո՞ւ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար որպես հիմք նշվում ջրային ռեսուրսների պակասը.
«Դուք գիտեք, որ սակագնի փոփոխությունը կապում են ջրային ռեսուրսների պակասի հետ: Հետաքրքիր է` դուք կառավարությունում ներկայացնո՞ւմ եք ջրային պաշարների վերաբերյալ տեղեկատվություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում ազդեցություն ունենա սակագնի որոշման վրա»,-հ ետաքրքրվեց պատգամավորը:
Ի պատասխան Ա. Հարությունյանն արձագանքեց, որ ոչ միայն կառավարությանն են ներկայացնում, այլ՝ անհրաժեշտության դեպքում կարող են նաև դրանք ներկայացնել ԱԺ պատգամավորներին:
«Ջրային ռեսուրսների պակաս չկա: Այս տարվա պաշարները մեզ գոհացնում են»,- եզրափակեց Հարությունյանը: