29/05/2015 09:31
Պալաչը Աբովյանում փուչիկներով երթ է անելու
Երեկ Աբովյանի քաղաքապետի թեկնածու, «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, փորձել է երթ կազմակերպել Աբովյան քաղաքում, որը, սակայն, անձրևի պատճառով չի կայացել։
«Խաղաղ երթ ենք անելու, փուչիկներով, երեխաներով համերգ ենք անելու, սա քարոզարշավի հետ կապ չունի, ուղղակի որոշել ենք խաղաղ երթ անցկացնել»,- «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է Արթուր Հարությունյանը։
Նա տեղեկացրել է, որ երթը տեղի կունենա շաբաթ օրը։