Նկատում ես` գեղեցիկ աղջիկ է, դուր է գալիս, բայց բավական է երկու րոպե հետը խոսես` հիասթափվում ես. Գոռ Հարությունյան

29/05/2015 20:25

Նկատում ես` գեղեցիկ աղջիկ է, դուր է գալիս, բայց բավական է երկու րոպե հետը խոսես` հիասթափվում ես. Գոռ Հարությունյան


Երգիչ Գոռ Հարությունյանը, ում հեռուստադիտողը առավել ծանոթ է Շանթ հեռուստաընկերության «Բանակում» և «Քաղաքում» սերիալներից` Վարուժի կերպարից, երեկ թողարկեց իր առաջին տեսահոլովակը: «Շարքային Հարությունյան». այսպես է կոչվում Գոռի առաջին «զավակը»:

Aysor.am-ը երգչի հետ զրուցեց ստեղծագործական նորությունների, անձնական կյանքի, ժամանակակից աղջիկների և չստացված հարաբերությունների մասին:

-Ինչպե՞ս ծնվեց երգը, ովքե՞ր են հեղինակները:

-Ես  և երգիչ Մհերը (Մգեր Արմենիա) աշխատում էինք ակումբներից մեկում: Այդ ժամանակ ես նաև նկարահանվում էի Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բանակում» հեռուստասերիալում: Մհերի մոտ միտք է ծագում, որ ես բանակի մասին երգ երգեմ: Այդ միտքն ինձ էլ հետաքրքրեց և սկսեցի աշխատել այդ ուղղությամբ: Գրվեց «Շարքային Հարությունյան» երգը, որի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Աննա Հովները:

-Երեկ հանդիսատեսի դատին հանձնեցիք այս երգի տեսահոլովակը: Օրը հատո՞ւկ էր որոշված: Ո՞վ է նկարահանել այն:

-Տեսահոլովակը պետք է մայիսի 9-ին լիներ, սակայն խնդիրներ եղան, չհասցրեցինք: Այդ պատճառով հետաձգեցինք մայիսի 28-ին: Քանի որ մտահղացումը Մհերինն էր, ես առաջարկեցի, որ նա հանդես գա ռեժիսորի դերում: Մեծ հաճույքով համաձայնեց, և սա դարձավ իր առաջին ռեժիսորական գործը: Օպերատորն է Սուրեն Թադևոսյանը: Ասեմ, որ տեսահոլովակը նկարահանվել է Պաշտպանության նախարարության աջակցությամբ: Շնորհակալ եմ նման ուշադրության համար:

-Տեսահոլովակում, կարծեք, թե նկատեցի Ձեր եղբորը: Իսկապե՞ս նա է նկարահանվել:

-Ասեմ ավելին` ծնողների դերում էլ նկարահանվել են իմ ծնողները: Փոքրիկ քույրիկիս դերում էլ կնքահորս աղջիկն է:

-Ինչո՞վ էր պայմանավորված նման որոշումը:

-Քննարկման արդյունքում հասկացանք, որ մայրական հուզմունքը, հոր խրոխտ պահվածքը, եղբոր ջերմությունը  հարազատներն ավելի ճիշտ կփոխանցեն

-Չհաշված սերիալի շրջանակներում Ձեր ծառայության 3-4 տարիները` իրականում ծառայե՞լ եք:

-Ոչ, չեմ ծառայել, բայց սերիալի շրջանակներում, իսկապես, զինվորական շատ նրրբությունների տիրապետեցի:

-Գոռ, բավակա ժամանակ է, որ երգարվեստում եք: Զարմանալի է, որ սա Ձեր առաջին տեսահոլովակն է: Պատճառը ֆինանսակա՞ն հնարավորություններ էին:

-Շատ պատճառներ կան. նախ, ժամանակի խնդիր ունեի, նկարահանվում էի, երգում ակումբներում: Նաև պահը չէր հասունացել: Ինչ խոսք, ֆինանսական կողմն էլ իրենն էր ասում: Փառք Աստծո, ժամանակը եկավ: Ամեն ինչ պետք է անենք, որ հաջորդ տեսահոլովակն էլ շուտ ստացվի:

-Այժմ որևէ ակումբում երգո՞ւմ եք:

-Աշխատում եմ, իհարկե «La Skala» և «Al Sheikh» կարաոկե-ակումբում և «Camino» ակումբում: Մինչ այդ աշխատում էի «Jose» ակումբում:

-Ինչո՞ւ որոշեցիք փոխել աշխատավայրը:

-Պարզապես նոր շունչ, նոր շրջապատ, մարդիկ էին պետք:

-Ձեզ հանդիպեցինք նաև որպես դերասան: Իրականում, ի՞նչ մասնագիտություն ունեք:

-Ես մասնագիտությամբ երգիչ եմ, ավարտել եմ Երգի պետական թատրոնը: Նաև ջութակի բաժին եմ ավարտել: Երգն ինձ համար հոգեհարազատ է, ինձ պատկերացնում եմ միայն այդ ասպարեզում:

-Իսկ հնարավո՞ր է նորից Ձեզ տեսնենք սերիալում կամ գեղարվեստական ֆիլմում:

-Եթե առաջարկ լինի, կարծում եմ, հաճույքով կմասնակցեմ: Կարևորը, բարություն քարոզվի:

-Վարուժի կերպարը բավական էմոցիոնալ էր, տաքարյուն և մաքրասեր: Իրականում այս գծերը Ձեզ հատո՞ւկ են:

-Ես էլ մաքրասեր եմ, բայց ոչ այդքան ծայրահեղ: Տաքարյուն եմ, բայց ոչ Վարուժի պես անզուսպ: Բնական է, կերպարանավորող դերասանն էլ ստեղծում ու սցենարիստի գրած կերպարին է միացնում այս կամ այն հատկանիշը:

-Սերիալային Ձեր գործընկերերի հետ շփումը շարունակվո՞ւմ է:

-Իհարկե, մտերիմ եմ Կարո Հովհաննիսյանի (Ժանի), Գևորգ Մանուկյանի (Մելո) հետ…

-Եթե չեմ սխալվում, Գևորգի հարսանիքի «ազաբ բաշի»-ն եք եղել:

-Այո:

-Ծնունդով Հոկտեմբերյանից եք: Այժմ Երևանո՞ւմ եք ապրում:

-Մի շրջան Երևանում էի ապրում վարձով, բայց դժվար ժամանակները ստիպեցին, որ նորից վերադառնամ հայրական տուն: Հուսով եմ, որ նորից ամեն ինչ լավ կլինի և այս երկար ճանապարհը չեմ ացնի ամեն օր: Հոգնում եմ շատ (ժպտում է): Բայց ինչ արած, չարչարանքն էլ է մարդու համար, առանց դրա չի լինի:

-Փաստորեն, այսօր մեր երգիչներն էլ մեկի փոխարեն մի քանի տեղ աշխատելով` չեն հասցնում որոշ կարևոր հարցեր լուծել:

-Միանշանակ: Այսօր մեր երկրում դժվար է գումար աշխատել, ծախսերն էլ շատ են: Երգչի համար այդ ծախսերը եռակի են, քանի որ պետք է ստեղծել նոր երգ, տեսահոլովակ:

-Գոռ, մի փոքր էլ անդրադառնանք անձնական կյանքի. Ձեր երկրպագուհինրին փորձենք ուրախացնել, կամ տխրեցնել:

-(Ժպտում է) Չգիտեմ, ինչ ասեմ. չեմ ցանկանում տխրեցնել, բայց ոչ էլ ուզում եմ շատ ուրախացնել: Անձնական կյանքումս հիմա ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ, «նետրալ» վիճակ է:

-Նախորդ տարի, եթե չեմ սխալվում, պատրաստվում էիք ամուսնանալ:

-Այո, կար նման մտադրություն, բայց այնպես դասավորվեց, որ մենք որոշեցինք մնալ շատ լավ ընկերներ միայն:

-Նման բան հնարավո՞ր է, միմյանց նկատմամբ սեր ապրած մարդիկ կարո՞ղ են մնալ ընկերներ:

--Ոչ (ժպտում է), անուն ենք դրել «ընկերներ», որպեսզի մեկս մյուսին չնեղացնի:

-Դիմացինի ո՞ր գիծն է, որ կարող է Ձեզ խանգարել ընտանիք կազմելու կարևոր որոշումը կայացնելու հարցում:

-Չենթարկվելը, սուտ խոսելը… Չգիտեմ, այսօր մեր հայ աղջիկները մի քիչ շատ են փոխվել: Մեզ համար արդեն շատ դժվար է դարձել: Մաքուր ընտանիքները շատ են, բայց անգամ մաքուր ընտանիքներից հաճախ «ոչ մաքուր» պրոդուկտ է դուրս գալիս: Ես ակումբային կյանքի մեջ եմ և տեսնում եմ, թե ինչ է կատարվում: Հազար ու մի բան ենք տեսնում: Հազար ափսոս: Աղջիկներն արդեն տղաներին անցել են:

-Ինչո՞վ:

-Վարքով, պահվածքով, խոսքով, մտքով: Մի քիչ լպիրշություն կա մեջները: Նկատում ես` գեղեցիկ աղջիկ է, դուր է գալիս, բայց բավական է երկու րոպե հետը խոսես` հիասթափվում ես:

-Գուցե ակումբներո՞ւմ եք հանդիպում միշտ նրանց, դա է պատճառը:

--(Ծիծաղում է) ոչ, ակումբներում այդ աչքով ես ոչ-ոքի չեմ նայում, ըստ իս, չես կարող գիշերվա ժամը 23-24:00-ին «տուն տանելու» աղջիկ գտնել:

-Քիչ առաջ «չենթարկվել» արտահայտությունն արեցիք: Ենթարկվել ասելով ի՞նչ նկատի ուեք:

-Չեմ ասում, որ պետք է քո ծառան դառնա, բայց կինը պետք է մի-քիչ հեզ լինի: Եթե ամուսինը կնոջը որևէ բան է ասում, անգամ եթե մի քիչ սխալ է, կինն իր ամուսնուն սիրելով ու հարգելով` կարող է այդ պահին լռել, համաձայնել, ոչ թե հակաճառել:

-Դրանից ամուսինն իր սխալը կզիտակցի՞:

-Ես` այո: Թեկուզ 15 րոպե հետո կզգամ իմ սխալը և ներողություն կխնդրեմ ու շնորհակալություն կհայտնեմ ինձ հասկանալու և չբարկացնելու համար: Բայց դա դաստիարակության հարց է: Սիրող աղջիկը մեկ վայրկյանում իր սիրելիին կարող է երկինք բարձրացել, կարող է գետնով տալ: Յուրաքանչյուր կին պետք է սիրելի տղամարդուն բարձրացնի:

-Գոռ, հատկապես հայ տղամարդիկ այնքան էլ չեն սիրում ներողություն խնդրել:

-Գիտեք, ներողություն խնդրելու, հայցելու տարբեր ձևեր կան. «կներես», «մոռանանք», «ամեն ինչ լավ կլինի»: Նաև, միայն խոսքով, արտահայտությամբ չի, պետք է զգաս այդ ամենը: Իսկապես, կան մարդիկ, ովքեր իրենց վատ են զգում ներողություն հայցելու հարցում: Անձամբ ես այդ բառը շատ եմ օգտագործում, և բոլորովին չեմ նեղվում:

-Բնավորությամբ խանդո՞տ եք:

-Ահավոր շատ, բայց այդ խանդը հաճախակի վատ բաների է բերում: Պետք է հասկանալով խանդել:

-Պատահե՞լ է, որ խանդի պատճառով հարաբերություններ «փչացնեք»:

-Եղել են դեպքեր: Բնականաբար, զղջացել եմ և հենց այստեղ է, որ ինձ օգնության է հասել վերը նշված ներողությունը…Դիմացինը մեղք չունի, որ դու սխալվում ես: Եթե ցավեցնում ես նրան, պետք է ներողություն խնդրես:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:24 Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. «ՀայաՔվե» Այսօր, 10:04 Գյումրիում տնակ է այրվել Այսօր, 09:42 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Լարսը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից Այսօր, 09:22 «Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված Այսօր, 09:20 «Փաստ». Փաշինյանական իշխանությունները դեղորայքի կարիք ունեցողներին կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Հաջորդ քառօրյային ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն Այսօր, 09:13 «Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայրի կառուցումը Այսօր, 09:11 «Փաստ». ՆԳՆ-ում պաշտոնանկությունները շարունակական են լինելու Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին Այսօր, 09:07 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստին Այսօր, 09:06 «Փաստ». Հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում Այսօր, 09:02 «Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան 29/11/2024 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ 29/11/2024 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ 29/11/2024 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով 29/11/2024 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը 29/11/2024 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) 29/11/2024 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 29/11/2024 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան 29/11/2024 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ 29/11/2024 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում 29/11/2024 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին 29/11/2024 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) 29/11/2024 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա 29/11/2024 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված 29/11/2024 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ 29/11/2024 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը 29/11/2024 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար 29/11/2024 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/11/2024 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի 29/11/2024 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել 29/11/2024 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 29/11/2024 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է 29/11/2024 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում 29/11/2024 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում 29/11/2024 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ 29/11/2024 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով 29/11/2024 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի 29/11/2024 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը 29/11/2024 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի 29/11/2024 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա

Տվյալ բաժնի վերջին նյութերը