29/05/2015 16:24
Եվգենի Կիսինը համերգ է ունեցել Քարնեգի Հոլլում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված
Ռուսաստանի հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինը «Քեզ հետ, Հայաստա՛ն. համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին» ծրագրի շրջանակում համերգ է ունեցել Քարնեգի Հոլլում: Այս մասին հայտնում է «The New York Times»-ը:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից հովանավորված համերգին ելույթ է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախումբը, իսկ ծրագրի առաջին հատվածում երգչախմբի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը ղեկավարել է համույթը:
Հնչել են հայկական ժողովրդական երգերի և հոգևոր ստեղծագործությունների գործիքավորումներ, մի քանի ժամանակակից ստեղծագործություններ և Հայոց ցեղասպանության հիշատակին լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու գրած երրորդ Սաղմոսի երգչախմբային կատարումը:
Ծրագրի երկրորդ հատվածում Ե. Կիսինը կատարել է Շոպենի չորս ստեղծագործություն: