29/05/2015 12:52
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանին տեղափոխել են հիվանդանոց
Հայտնի ռեժիսոր- պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանի առողջական վիճակը ծանր կայուն է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով՝ վերջինիս մոտ ախտորոշվել է դիաբետ և երիկամային անբավարարություն, և հավելեց, որ Ս. Թադևոսյանին մի քանի անգամ բերել են «Էրեբունի» ԲԿ:
Վերջին անգամ հայտնի ռեժիսոր-պրոդյուսերը հիվանդանոց է տեղափոխվել երկու օր առաջ: Երեկ արդեն նրան դուրս են գրել վերակենդանացման բաժանմունքից՝ տեղափոխելով հիվանդասենյակ: