29/05/2015 14:47
Հունիսի 1-ին Երևանում հայ և արտասահմանցի տիկնիկային գործիչների երթ կանցկացվի
Հունիսի 1-ին Երևանում կանցկացվի «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» երթը, որին կմասնակցեն հայ և օտարերկրյա տիկնիկային գործիչներ:
Երթի նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին ու խաղաղության, համերաշխության կոչ անել: Դրա կազմակերպիչներից Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության՝ ՅՈՒՆԻՄԱ Հայաստանի նախագահ Արմեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նման երթ հայ տիկնիկային գործիչներն անցկացրել են 20 տարի առաջ.
«Հայաստանում կլինեն տարբեր երկրներից տիկնիկային գործիչներ: Սա շատ կարևոր է, քանի որ ամբողջ առաջադեմ մարդկությունն այսօր պայքարում է բոլոր վայրագությունների, ցեղասպանությունների դեմ»,- ասաց Արմեն Սաֆարյանը:
Նա ընդգծեց, որ երթին մեծ աջակցություն է ցուցաբերում 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրերի գրասենյակը:
Նշենք, որ երթը սկսելու է Հանրապետության հրապարակից՝ ժամը 16:30-ին: Երթը, ընթանալու է Հյուսիսային պողոտայով ու հասնելու