30/05/2015 10:25
Բլատերը 5-րդ անգամ ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ
Հայտնի է դարձել, թե ով է ընտրվել ՖԻՖԱ-ի նախագահ Ցյուրխում ընթացող ընտրություններոմ։
Կազմակերպությունը գլխավորելու համար պայքարում էին գործող նախագահ Յոզեֆ Բլատերը և փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի Ալ-Հուսեյնը։
Քվեարկությանը մասնակցել են ՖԻՖԱ-ի 209 անդամներից 206-ը: Գործող նախագահն ստացել է 133 երկրների ներկայացուցիչների աջակցությունը, Ալ-Հուսեյնի օգտին քվեարկել են 73-ը:
Համաձայն ՖԻՖԱ-ի կանոնադրության՝ հաղթող թեկնածուն պետք է ստանա ձայների 2/3-ը, և պետք է որ լիներ երկրորդ փուլ, սակայն Ալ-Հուսեյնը հրաժարվել է հետագա պայքարից։
Բլատերը այս պաշտոնում վերընտրվում է 5-րդ անգամ անընդմեջ։ Առաջին անգամ նա ՖԻՖԱ-ի նախագահ է դարձել 1998 թվականին: