Եթե այս տեմպերով շարունակվի, կարելի է այս երկրից գնալ ու այլ երկրում մեքենա լվանալ. Անդրանիկ Հարությունյան

01/06/2015 20:18

Եթե այս տեմպերով շարունակվի, կարելի է այս երկրից գնալ ու այլ երկրում մեքենա լվանալ. Անդրանիկ Հարությունյան


Aysor.am-ի հյուրը հումորիստ, դերասան Անդրանիկ Հարությունյանն է, ում ընթերցողը ծանոթ է Երևանի Կամերային թատրոնի բեմից, անտրեպրիզային ներկայացումներից, «Կարգին հաղորդման» վերջին շրջանի սկեչներից և մի շարք գեղարվեստական ֆիլմերից. ինչպես ասում են, այսօր նա լրացնում է պահանջարկ ունեցող դերասանների շարքը:

-«Քիթ-Քաթ» ներկայացումը, որի դերասանական կազմում ընդգրկված եք նաև դուք, գրեթե մեկ տարի է, լեփ-լեցուն դահլիճներ է ունենում: Շորհավորում եմ:

-Շնորհակալ եմ: Ներկայացումը սկզբում Կամերային թատրոնի բեմում էինք խաղում, բայց տեսնելով մարդկանց հետաքրքրությունը` որոշեցինք, որ այն պետք է տեղափոխենք մեծ դահլիճ: Այդ պատճառով էլ արդեն Պարոնյան թատրոնում ենք խաղում: Եվ նորից դահլիճները լեփ-լեցուն են:

-Հանդիսատեսի շարքում ծանոթ դեմքերի արդեն չե՞ք հանդիպում. գուցե կան մարդիկ, ովքեր մի քանի անգա՞մ են գալիս ներկայացմանը:

-Պատահում է, իհարկե: Օրինակ, եթե ինձ էլ որևէ ներկայացում շատ է դուր գալիս, երկրորդ, երրորդ անգամ էլ եմ գնում, որպեսզի ոգեշնչվեմ:

-Ի՞նչ եք կարծում, Ձեր ներկայացման մեջ ո՞ր մեսիջն է, որ մարդկանց անընդհատ պահում է դահլիճում:

-Եթե, օրինակ, վերցնենք «Գլամուրային չոբաններ»-ը, ապա այն ժամանակակից խնդիրներ ունի իր մեջ` հետաքրքիր պատգամավորներ, ձայն բերող, թաղային հեղինակություններ: «Քիթ-քաթ»-ում ներկայացվում է 2080 թվականի Հայաստանը… Փորձում ենք մեր աչքերով ներկայացնել, թե ի՞նչ է փոխվելու այդքան տարի անց Հայաստանում:

-Իսկ որևէ բան փոխվելո՞ւ է:

-Որոշ փոփոխություններ լինելու են, իհարկե, բայց գլխավոր փոփոխության մասին չեմ ցանկանա խոսել…

-Անդրանիկ, անտրեպրիզային ներկայացումները առավել են գրավում հադիսատեսին` չնայած տոմսերի գնային տարբերությանը: Պատճառը ժամանակակից խնդիրների վերհանո՞ւմն է, թե՞…

-Ինչ վերաբերում է գնային տարբերությանը, ապա ասեմ, մեր ներկայցումները տատանվում են 1000-5000 դրամի սահմանում, ինչը, կարծում եմ այնքան էլ թանկ չի: Հետաքրքրության պատճառներից մեկը ճանաչված և սիրված դերասանների բեմադրիչների առկայությունն է ներկայացման մեջ: Ասեմ, որ Կամերային թատրոնի ներկայացումներն էլ միշտ լեփ-լեցուն դահլիճներ ունեն:

-Բեմական գերզբաղվածությո՞ւնն է պատճառը, որ Ձեզ այսօր էկրաններին չենք տեսնում, թե՞ առաջարկներ չկան:

-Իսկապես, հիմա շատ զբաղված ենք: Նաև, վերջերս ես, Լևոն Հարությունյանը, երգիչ Արսեն Սաֆարյանը նկարահանվեցինք «Երազանք. 19:27» գեղարվեստական ֆիլմում, որն արդեն մեծ էկրաններին է: Նկարահանվել ենք նաև «Սկոչ և Վիսկի» ֆիլմում, որտեղ ես ֆոքրիկ կերպար ունեմ: Պատահել է, որ սցենար են ուղարկել, կարդացել եմ ու հասկաալով, որ հետաքրքիր ֆիլմ չի լինելու` հրաժարվել եմ…Ինչ վերաբերում է հեռուստանախագծերին, ապա ասեմ, որ առաջարկներ կան, սակայն դեռ այնքան հետաքրքիրները չկան, որոնց կարելի է համաձայնել: Նաև, ճիշտ կլինի մի փոքր դադար տալ և հետաքրքրություն առաջացնել բեմերում, թատրոնում: Ես ուրախանում եմ` նկատելով, որ կա հետաքրքրություն թատրոնի նկատմամբ, մարդիկ չեն ցանկանում իրենց գումարներն անիմաստ ծախսել սրճարանում. խմել մեկ շիշ գարեջուր ու սուրճ և գնալ տուն: Մեկ բաժակ սուրճ և կոկա-կոլա խմելն արդեն իսկ 3-4 հազար դրամ է լինում, այդ գումարով հիմա երկայացման տոմս են գնում, գալիս թատրոն: Ամեն ինչ ահավոր թանկացել է, պետք է գոնե  այդ վատ «առիթից» օգտվել և մշակութային բավարարվածություն ստանալ և բացասական էմոցիաներ չունենալ: Ներկայացումը նաև միտքն է վարժում, եկեք թատրոն, նայեք և հետո մտածեք, որ այն, ինչ մեր ներկայացումների ժամանակ բեմում է կատարվում, նույնն էլ իրականանում է Հայաստանի Հանրապետությունում:

-Մոռացության մատնվելու մտավախություն չկա՞:

-Չեմ կարծում, որ մեզ կարող են մոռանալ, քանի որ, թեև չենք նկարահանվում, բայց ներկայացումների գովազդներն անընդհատ եթերում են (ժպտում է): Նաև գեղարվեստական ֆիլմերում ենք նկարահանվում, որոնք բավական տարածում են գտնում և́ Հայաստանում, և́ Հայաստանից դուրս: Այ, եթե ասպարեզից դուրս գանք ու զբաղվենք «ռեմոնտով» կամ «մոյկայում» մեքենա լվանանք, երևի կմոռանան… Տեսնենք, կյանքն ինչպես կդասավորվի:

-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է երբևէ մասնագիտական նման փոփոխություն կատարեք:

-Ներկա պահին կարող եմ ասել` ոչ: Բայց եթե այս տեմպերով շարունակվի, կարելի է այս երկրից գնալ ու այլ երկրում մեքենա լվանալ, այնտեղ ավելի շատ կվարձատրեն: Դեռևս փորձում ենք երկրի համար մի բան անել… Հավատում եմ, որ դեպի լավն ենք գնալու:

-Նախագծերի մասին խոսելիս դուք աընդհատ շեշտում եք «մենք»-ը… Նկատի ունեք Ռաֆայել Երանոսյանի՞ն:

-Բնականաբար:: Մենք նախագծերում միասին ենք հանդես գալիս, եթե հրաժարվում ենք` ապա նորից երկուսով: Հնարավոր է նաև առանձին-առանձին ներկայանանք: Ի դեպ, մեր պրոդյուսերը Հայկ Մարությանն է և վերջնական որոշումն իրենն է:

-Հայկն այսօր հաճախ է Հայաստանից բացակայում: Այդ հեռավորությունը չի՞ խանգարում:

-Սա տեխնիկայի դար է, հեռախոս գոյություն ունի… Նա հիմա շատ լուրջ աշխատանք է կատարում, նոր ֆիլմ է պատրաստվում նկարահանել, որի սցենարը, եթե չեմ սխալվում, արդեն իսկ պատրաստ է: Այնպես որ, կունենանք ևս մեկ լավ ֆիլմ:

-Ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են տարածվում, որ դուք և Ռաֆայելը ահաշտության մեջ եք միմյանց հետ: Նման բան եղե՞լ է:

-Դրսում էլ են հաճախ նման հարց տալիս ինձ, հետաքրքրվում` կռվե՞լ ենք, թե՞ ոչ, բայց նման բան չկա: Մենք միշտ համագործակցելու ենք, քանի որ մարդիկ մեզ սիրում են միասին տեսնել: Այնպես չի, որ առանձին-առանձին «համն ու հոտը» կորում է, բայց լավ առաջարկի դեպքում մեզ նորից միասին կտեսնեն: 

-Դերասանները ոչ միշտ են համաձայնում նկարահանվել կամ խաղալ երկրորդական կերպարներում: Դուք, կարծեք թե, նման բարդույթ չունեք:

-Ոչ, կարևորն այն է, որ կերպարս ասելիք ունենա, օգտակար լինի ֆիլմին, հետաքրքիր լինի, «մեսիջներ» ունենա: Նույնիսկ ֆինանսն այնքան չեմ կարևորում, որքան կերպարի ասելիքը: Չեմ ցանկանա, որ հանդիսատեսը թատրոնի կամ կինոյի դահլիճից դուրս գա` զղջալով, որ գումար է ծախսել ու տոմս գնել:

-Բայց, ամեն դեպքում, գո՞հ եք դերասանի վարձատրությունից:

-Թու-թու-թու` այո: Եթե զգամ, որ մի փոքր նեղվում եմ, ցանկացած գործ կանեմ, որ ընտանիքս իրեն լավ զգա:

-Ի դեպ, հասցնո՞ւմ եք նրանց հետ ժամանակ անցկացնել:

-Այժմ` այո, քանի որ շատ փորձեր, նկարահանումներ չկան: Ներկայացումներից առաջ շփվում եմ ընտաիքիս հետ, նոր գնում թատրոն: Շուտով նոր ներկայացումներ են սպասվում, այդ ժամանակ դժվարություններ կառաջանան:

-Ձեր կինը` Մերին, աշխատո՞ւմ է, թե՞ դեռ դստրիկի խնամքով է զբաղվում:

-Շատ կցանկանամ, որ աշխատի, բայց դեռ չի աշխատում: Աղջիկս օրեր առաջ առաջին անգամ գնաց մանկապարտեզ, առաջին իսկ օրը հիվանդացավ և եկավ տուն: Արդեն գրեթե 4 տարի է, Մերին չի աշխատում և դրանից նեղվում է:

-Ճանաչված, էկրանային երիտասարդ եք, անընդհատ շրջապատված դերասանուհիներով: Խանդի առիթներ չե՞ն ստեղծվում:

-Սկզբում իր համար մի քիչ բարդ էր, չէր համակերպվում այդ մտքի հետ, բայց երբ մի երկու-երեք աղջկա հետ տեսավ` սովորեց (ծիծաղում է)… Սա, իհարկե, կատակ էր: Նա գիտակցում է, որ ես արվեստի մարդ եմ, բայց նաև գիտի, որ իրեն չեմ դավաճանում, խանդելու առիթ չեմ տալիս: Այժմ արդն համակերպվել է, որ իր  ամուսինը դերասան է:

-Իսկ նա՞ ինչ մասնագետ է:

-Իրավաբան է, բայց այդ մասնագիտությունն իրեն չի գրավում:

-Գուցե «Ձեր ճանապարհո՞վ» տանեք:

-Չէ, տանից մեկը պետք է դերասան լինի:  Թեև, ինչքան հասկանում եմ, աղջիկս ևս նման հակումներ ունի. դեռ 3 տարեկան չկա, բայց սիրում է նկարվել, ամեն նկարից հետո նկարները նայել, լավ ու վատ անել…

-Անդրանիկ, շնորհակալ եմ զրույցի համար: Որևէ բան կցանկանա՞ք ավելացնել:

-Ես շատ եմ սիրում թատրոնը և կցանկանայի, որ մեր հայ ազգը առավել հետաքրքրվի թատերական կյանքով: Կյանքը բեմ է, մարդիկ` դերասան. թող ժողովուրդը իրական բեմում, թատրոնում տեսնի դերասաններին:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:24 Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. «ՀայաՔվե» Այսօր, 10:04 Գյումրիում տնակ է այրվել Այսօր, 09:42 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Լարսը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից Այսօր, 09:22 «Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված Այսօր, 09:20 «Փաստ». Փաշինյանական իշխանությունները դեղորայքի կարիք ունեցողներին կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Հաջորդ քառօրյային ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն Այսօր, 09:13 «Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայրի կառուցումը Այսօր, 09:11 «Փաստ». ՆԳՆ-ում պաշտոնանկությունները շարունակական են լինելու Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին Այսօր, 09:07 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստին Այսօր, 09:06 «Փաստ». Հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում Այսօր, 09:02 «Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան 29/11/2024 12:14 Սիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ 29/11/2024 12:08 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել` 16 ավտովթար. վիրավորվել է 20 մարդ 29/11/2024 11:55 Տավուշում նախատեսվում է 2025-ին սերմնավորել 1410 գլուխ կով 29/11/2024 11:52 Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը 29/11/2024 11:48 «Ցանկացած պահի պատրաստ ենք հակառակորդի հերն անիծել». Սասուն Միքայելյանն այցելել է դիրքեր (Տեսանյութ) 29/11/2024 11:42 23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել 29/11/2024 11:37 Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումը բոլոր հաջողությունների հիմքում էր՝ «Կազմակերպված պետություն». իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան 29/11/2024 11:32 Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետ 29/11/2024 11:22 Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում 29/11/2024 11:14 Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին 29/11/2024 11:01 Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե» (Տեսանյութ) 29/11/2024 10:56 Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա 29/11/2024 10:51 Բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. վարորդներից մեկի վկայականը եղել է կասեցված 29/11/2024 10:45 Անահիտ Մանասյանը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության հարցեր՝ Գերմանիայի գործընկերների հետ 29/11/2024 10:37 Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը 29/11/2024 10:33 Վրաստանում ՆԳՆ հատուկջոկատայինների և ցուցարարների բախումից տուժել է ՆԳՆ 32 աշխատակից, ձերբակալվել՝ 43 ցուցարար 29/11/2024 10:26 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/11/2024 10:10 Մասիսում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի 29/11/2024 10:00 Ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված 37 մեքենա է դուրս բերվել 29/11/2024 09:45 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 29/11/2024 09:37 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Գորիսում մառախուղ է 29/11/2024 08:53 «Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում 29/11/2024 08:49 «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը խնդրել, որ ԵԱՏՄ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում 29/11/2024 08:48 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ 29/11/2024 08:46 «Հրապարակ». Իշխանությունը հանրությանը զբաղեցնում է շոուներով 29/11/2024 08:44 «Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի 29/11/2024 08:42 «Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը 29/11/2024 08:41 «Ժողովուրդ». Ով է ՆԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղազարյանը և ինչ ունեցվածք ունի 29/11/2024 08:35 «Հրապարակ». Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ և պատժվել սիմվոլիկ տուգանքով 28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա

Տվյալ բաժնի վերջին նյութերը