02/06/2015 13:17
Ռոբերտ Նազարյանն ու էլեկտրաէներգիայի թանկացման պատճառները
Այս պահին էլ ուսումնասիրությունները շարունակվում են, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գնահատականը կլինի ավելի ուշ: Այս պահի դրությամբ ՀԾԿՀ-ն ունի բոլոր կայանների հայտերը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի մյուս ընկերությունների և ՀԷՑ-ի հայտերը, որոնք խնդրել են էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախատեսվող էլեկտրաէներգիայի սակագնիբարձրացմանը, ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Սահմանված կարգով ուսումնասիերում ենք, թե ներկայացված հայտերը որքանով են համապաստասխանում մեր հարկերին: Մենք ի վարույթ ընդունել ենք բոլոր հայտերը և ներկայացված բոլոր հայտերն էլ դրված են մեր ինտերնետային կայքում, որպեսզի հանրությունն ինքը ծանոթանա այդ հայտերին»,- ասաց նա:
Ռ. Նազարյանն ընդգծեց, որ թեև ուսումնասիրությունների համար սահմանվել է 80 օր ժամանակ, սակայն մեկ շաբաթից արդեն՝ հունիսի 9-10-ին, ՀԾԿՀ-ն իր դիրքորոշումը կհայտնի, սակայն այս պահին որևէ հստակ բա չի կարող ասել, թե էլեկտրաէներգիան որքանով կթանկանա կամ կթանկա՞, թե ոչ:
Ինչ վերաբերում է թանկացման հիմքերին ու պատճառներին, Ռ. Նազարյանը նախընտրեց դրանց մասին չխոսել: «Որևէ բան ասել չեմ կարող, բայց մի բան հաստատ է. մամուլում լուրեր են հրապարակվել, թե ՀԷՑ-ն իր հայցում ունի այնպիսի հոդվածներ, որոնք վերաբերում են թանկարժեք մենքենաներին ու այլ շքեղություններին, առանաձնատների վարձակալությանն ու այլ ճոխություններին. և՛ նախորդ, և՛ գործող, և՛ նախատեսվող սակագներում սրանք որևէ կերպ իրենց արտացոլումը չեն ունենալու»,- ընդգծեց Ռ. Նազարյանը՝ հավելելով, որ Հանձնաժողովը պաշտպաելու է սպառողի շահերը:
Հարցին՝ այդ դեպքում արդարացվա՞ծ է միանգամից 17 դրամ թանկացումը, Ռ. Նազարյանը պատասխանեց, որ քանի որ սակագնի մի քանի բաղադրիչներ կան և այն բազմագործոն է, այնուամենայնիվ, սակագնի որոշակի թանկացում կլինի, թե ինչ չափով ու ինչ մեծության, Ռ. Նազարյանը ընդգծեց, որ այդ մասին ինքը պատրստ չէ խոսել:
Ու թեև նա նախընտրեց այս մասին ավելի ուշ համապատասխան հայտարարություն անել, այնուամենայնիվ նա մեջբերեց մի քանի ակնհայտ պատճառ, ըստ որոնց նախատեսվում է հոսանքի թանկացում: «Ակնհայտներից մեկը դոլար-դրամ փոխարժեքն է, որը փոփոխության ենթարկվեց: Նախորդ տարի սակագնի հաշվարկման ժամանակ մենք հավի էինք առել այս հանգամանքը, որի փոխարժեքն աճել է՝ հասնելով 481 դրամի»,- նկատեց նա:
Հարցին՝ Հանձնաժողովը հաշվի՞ է առել, որ ժողովուրդը վճարունակ չէ, Ռ. Նազարյանը խնդրեց հարցեր տալ մասնագիտական գործառույթների շրջանակներում: Լրագրողները նրան հիշեցրեցին, որ ինքը ժամանակին խոստացել էր, որ էլեկտրաէներգիան չի թանկանա, Ռ. Նազարյանը հեգնեց, թե ոչ ոք չէր կանխատեսում, որ այս տարին տեղումնառատ չի լինի, կամ դոլար դրամի փոխարժեքը կթանկանա:
«Իմ տառապանքը փորձ ունի: Նախորդ տարի իմ ասածից առանձնացրեցի մի նախադասություն, որն այսօր շահարկում եք: Ես ասել, եմ որ եթե այս տարին սակավաջուր չլինի, դոլար դրամի փոխարժեքը չի փոխվի, ուրեմն սակագինը ևս չի փոխվի»,- ասաց նա:
Հակադարձմանը, որ Ջրային տնտեսության կոմիտեն, պնդում է, որ տարին սակավաջուր չի եղել, Ռ. Նազարյանը նկատեց, որ լսել է այդ մասին, թե Հայաստանում այս տարի ջրային ռեսուրսները ավելի լավն են, քան՝ 2013 թվականին, սակայն տարին ջրառատ չի եղել:
«Մենք խոսում ենք 2014-15 թվականների մասին, իսկ այս տարվա բոլոր տվյալները հակառակն են փաստում. տարին սակավաջուր է եղել, իսկ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառները հիմնականում պայմանավորված են սակավաջրությամբ»,- ասաց նա: