02/06/2015 11:36
Բիձինա Իվանիշվիլին մոտ 1.000.000 ֆունտ է վճարել Christie's աճուրդում ամենաթանկ գնահատված կտավը գնելու համար
Հունիսի 1-ին Լոնդոնում կայացած Christie's աճուրդում ամենաթանկ գնահատված կտավն է դարձել վրացի հայտնի նկարիչ Նիկո Պիրոսմանիի աշխատանքը: Այս մաիսն հայտնում է «ria.ru»-ն: Կտավը վաճառվել է 962.500 ֆունտ ստերլինգով։
«Christie's»-ի ռուսական արվեստի բաժնի ղեկավար Ալեքսեյ Տիզենգաուզենի խոսքով՝ «Արսենալի լեռը գիշերը» անվանումով նկարը գնել է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։
Աճուրդի տան տվյալներով՝ կտավը, ըստ ամենայնի, կվերադառնա նկարչի հայրենիք։