«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Մարկ Մուստյան.  Հայոց  ցեղասպանությունը՝ 17 տարեկան թուրք ժանդարմի աչքերով

03/06/2015 20:48

«Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Մարկ Մուստյան. Հայոց ցեղասպանությունը՝ 17 տարեկան թուրք ժանդարմի աչքերով


Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում անդրադառնում ենք այս օրերին իրականացվող մշակութային, գիտական, հասարակական նախագծերին:

Այսօր զրուցել ենք Հայոց ցեղասպանության մասին «Ժանդարմ» գրքի հեղինակ, ամերիկահայ գրող, փաստաբան Մարկ Մուստյանի հետ, ով Երևանում էր «Գրական տապան. ապրիլ»-ի շրջանակներում և «Ժանդարմի» հայերեն տարբերակի թարգամանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի հետ:

«Ժանդարմի» գլխավոր հերոսը թուրք ծերունի է, ով 17 տարեկանում եղել է ժանդարմ ու մասնակցել հայերի տեղահանությանն ու սպանություններին:

Հեղինակը Հայոց ցեղասպանությունը փորձել է ներկայացնել հենց այս տեսանկյունից:

-Պարոն Մուստյան, որքանով տեղյակ եմ՝ Ձեր նախնիները Ցեղասպանության հետևանքների անմիջական կրողը չեն: Ինչպե՞ս եկաք դրա վերաբերյալ ուսումնասիրություններին:

-Այո, նրանք տեղափոխվել են Ցեղասպանությունից ավելի վաղ: Գիտեք, իմ ամբողջ կյանքի ընթացքում մարդիկ տեսնում էին ազգանունս ու հարցնում՝ արդյոք հա՞յ եմ: Ես ասում էի՝ այո, բայց ավելին դժվարանում էի պատմել: Նույնն էլ Ցեղասպանության հարցում էր՝ ես գիտեի, որ այն եղել է, բայց չգիտեի ոչ մի մանրամասն:

Հիշում եմ, շատ բան փոխեց Փիթեր Բալաքյան «Ճակատագրի սև շունը» գիրքը: Հենց այն կարդալուց հետո ես որոշեցի զբաղվել Ցեղասպանության ուսումնասիրությամբ:

-Ինչպե՞ս եկավ «Ժանդարմի» գաղափարը:

-Գիրքը գրվել է ուսումնասիրությունների հիման վրա: Երբեմն մտածում եմ՝ եթե, օրինակ, տատիկս վերապրած լիներ Ցեղասպանությունը, ինձ համար միգուցե ավելի դժվար լիներ գրել այն:



-Ինչո՞ւ գրեցիք հենց ժանդարմի տեսանկյունից:

-Իմ ամբողջ ուսումնասիրությունների ընթացքում ամենից հաճախ հանդիպում էի հայերի կողմից պատմվող պատմությոնների, մասնավորապես` շատ էի կարդում վերապրածների պատմությունները:

Ինձ մոտ անընդհատ հարց էր առաջանում` լավ, իսկ թուրքերն ի՞նչ էին մտածում այդ ժամանակ: Այդպես էլ եկավ գաղափարը գրել ցեղասպանության մասին այս տեսանկյունից: Ես փորձել եմ մտնել 17 տարեկան թուրք տղայի գլխի մեջ, գտնել այն պահը, երբ տեղի է ունենում փոփոխությունը: Երբ նա գալիս է եզրակացության, թե իբրև թե «հայերանսիրության» համար պատրաստ է անել ամեն բան:
 
-Մասնագիտությամբ փաստաբան եք: Հաճախ նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար շատ անելիք ունենք նաև իրավական տեսանկյունից: Ի՞նչ կարծիք ունեք:

-Որպես փաստաբան՝ միանգամից պետք է նշեմ՝ կա անելիք, ու դրանում ուղենշային, կարևորագույն կետ պետք է լինի փոխհտուցման հարցը: Մարդկանց պետք է վերադարձվի նրանց գողացված գույքն ու գումարները:

Կարծում եմ՝ այսօր թուրքական ժխտողականությունն ամենից շատ հիմնված է հենց այս փոխհատուցումից խուսափելու ցանկության վրա:

-Վերադառնալով «Ժանդարմին»: ԱՄՆ-ում այն հրատարակվել է դեռևս 5 տարի առաջ, ի՞նչ արձագանքներ եք ստացել:

-Գիրքը հրատարակվել է 9 լեզուներով՝ արդեն ներառյալ նաև հայերենը:

Արձագանքները տարբեր են ու շատ: Հրատարակումից 5 տարի անց դրա մասին դեռ խոսում են, ուրեմն՝ լավ է (ժպտում է- հեղ.):



-Թուրք ընթերցողներից արձագանքներ եղե՞լ են:

-Ես երբեք շատ արձագանքներ չեմ ստանում թուրքերից: Հիմա, անկեղծ ասած, փորձում եմ հրատարակել «Ժանդարմը» նաև այնտեղ:
Իմ գործակալը որոշակի կապեր ունի ու այդ ճանապարհով է փորձում: Արդեն հասցրել ենք այն մի քանի անգամ ուղարկել Թուրքիա, բայց միշտ ստացել ենք հետևյալ պատասխանը՝ «մենք չենք կարող դա անել»: Այնուամենայնիվ, ես հույսս չեմ կորցնում:   Հետաքրքիր է, որ գրքում ես օգտագործել եմ մի քանի թուրքերեն բառեր ու դրանց նշանակությունը, օգտագործելու ճիշտ տարբերակը ճշտելու համար շփվել եմ մի քանի թուրքերի հետ:

Նրանք եկել են իմ գրասենյակ, մենք խոսել ենք տարբեր հարցերի շուրջ, հաջորդ օրը նրանք վերադարձել են ու ասել «Կներեք, ձեզ օգնել չենք կարողանա»:

Բայց չեմ կարող չնշել, որ կա փոփոխություն: Իրականում գորընթացը հեշտ չէ, հեշտ չէ գիտակցել, որ քո պապերը սպանել են…

-Դուք էլ նշեցիք որոշ սահմանափակումների մասին, որոնք կան Թուրքիայում: Ոչ որպես հայ, այլ պարզապես որպես գրող՝ ի՞նչ եք կարծում ճի՞շտ քաղաքականություն է սահմանափակել ինչ-որ հարցում գրողին, հրատարակչին, լրագրողին:

-Այո, դեռ շատ գրքեր կան Թուրքիայում, որոնց պատճառով դու կարող ես բանտ ընկնել: Ամենավառ օրինակ՝ Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի դեպքը:

Ես մի բան գիտեմ՝ ժամանակն անցնում է ու դու ուղղակի չես կարող շատ փաստեր փակ պահել: Մարդիկ ավելի շատ են խոսում ու նոր իրականություններ են բացվում: Բայց, էլի եմ ասում՝ սա դանդաղ գործընթաց է: Հիմա կարող եմ ասել, որ Թուրքիայում գործող ճիշտն ասող գրողները քաջ մարդիկ ենք, մենք պետք է շնորհավորենք ու շնորհակալ լինենք նրանց:

-Հայաստանում մասնակցեցիք Ձեր գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին: Ի՞նչ տպավորություններ ունեք դրանից:

-Շատ շոյված եմ, որ «Ժանդարմը» հրատարակվել է Հայաստանում: Ես միշտ ցանկացել եմ դա: Շատ շնորհակալ եմ Մարո Մադոյան-Ալաջաջյանին՝ թարգմանության համար, այստեղի Մշակույթի նախարարությանը՝ աջակցության համար: Ես հույս ունեմ, որ արձագանքներ կստանանք նաև այս հրատարակությունից: Ցանկանում եմ, որ հետագայում կկարողանանք գրքի հիման վրա լավ ֆիլմ ստանալ, որը նույնպես բավական մեծ ազդեցություն պետք է որ ունենա մարդկանց վրա:

-Եվ տիկին Ալաջաջյան, Դուք ի՞նչ  կասեք գրքի մասին՝ որպես հայերեն տարբերակի թարգմանիչ:

-Նախ պետք է ասեմ` եթե գիրքը որպես գեղարվեստական աշխատանք ինձ դուր չգար`չէի վերցնի այս աշխատանքը: Իրականում այս թեման ինձ համար արդեն շատ ճնշող է ու, կարծում եմ, դրա մասին մենք պետք է տարբեր ձևերով ու տեսանկյուններից խոսենք: Մարկը գտել է հենց այդ նոր տեսանկյունը:

Ոչ մեկ մինչ այսօր ժանդարմի տեսանկյունից չի փորձել նայել հարցին: Ժանդարմն իրականում շատ բարդ բնավորություն է: Նա անցնում է մի ճանապարհ, որը երբեք 17 տարեկան որևէ պատանու չես ցանկանա:

Թարգմանությանը զուգահեռ ես հոգեբանական ուսումնասիրություններ եմ կատարել` հասկանալու 17 տարեկան տղայի հոգեբանությունն, ով պետք է կատարի վերևից եկող բոլոր հրամանները: Հասկանալու նրա հոգեբանության փոփոխությունը, երբ վտսահեցնում են` ահա այս քայլն է քո հայրենասիրության չափանիշը, եթե անես` սիրում ես հայրենիքդ:

Լուրջ փաստեր կան ապացուցելու, որ գրեթե ցանկացած մարդու, ինչքան էլ բարի ու հավասարակշռված լինի նա, կարելի է դնել նման երկընտրանքային իրավիճակում ու ստիպել կատարել հրամանները:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին Այսօր, 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը Այսօր, 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը Այսօր, 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար Այսօր, 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է Այսօր, 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա Այսօր, 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից Այսօր, 14:29 Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը Այսօր, 14:09 Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում (Տեսանյութ) Այսօր, 13:56 ՄԱԿ-ը կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել Այսօր, 13:34 Եվրամիությունը «տեխնիկական առաքելություն» կուղարկի Վրաստան Այսօր, 13:24 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը Այսօր, 13:11 Չնայած Ալիևի կոշտ ցույցերին՝ շարունակելու եմ պայքարել ՀՀ տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատության համար․ Փալոն Այսօր, 13:06 Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ Այսօր, 13:02 Հունական «SKY Express» ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև Այսօր, 12:59 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Այսօր, 12:56 Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին են վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները. Կարեն Գիլոյան Այսօր, 12:52 Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Այսօր, 12:45 Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. վիրավոր կա Այսօր, 12:38 Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից Այսօր, 12:19 Հակաբիոտիկները վիրուսային վարակները չեն բուժում. ԱՆ Այսօր, 12:03 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության Այսօր, 11:48 ՍԴ-ն ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցի քննարկումը հետաձգեց Այսօր, 11:41 «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կա՛ց». Նիկոլ Փաշինյանը փոխել է Facebook-ի գլխավոր նկարն ու ետնանկարը Այսօր, 11:23 Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել Այսօր, 11:16 Մոլերի կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին. Զարոկյան (Տեսանյութ) Այսօր, 11:08 «Մեկուկես ժամ՝ Հռոմում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:04 Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Այսօր, 11:01 Ադրբեջանցիներն Արցախի Տանձատափ եկեղեցին ավերել են․ Լուսանկարներ Այսօր, 10:57 Փոխքաղաքապետը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական առավելությունները (Տեսանյութ) Այսօր, 10:51 «Կլինեին բազմաթիվ շահարկումներ». ԳՇ-ից պարզաբանում են, թե ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել Բանակայինների աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) Այսօր, 10:48 Հաագայի դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին` փաստաթղթեր պատրաստելու համար Այսօր, 10:16 Բանակն, այո´, սրբություն է, որովհետև ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյունն է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:09 ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ» Այսօր, 09:48 Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է Այսօր, 09:41 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին Այսօր, 08:58 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել է շոկային հաղորդագրությունը Այսօր, 08:57 «Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլ իրականացրել են նրա քմահաճույքները Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ Այսօր, 08:53 «Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ Այսօր, 08:51 «Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական Այսօր, 08:49 «Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը Այսօր, 08:46 «Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլ վաղուց հատակն էլ է ծակել-անցել Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի 18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել 18/11/2024 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում 18/11/2024 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել 18/11/2024 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը 18/11/2024 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում 18/11/2024 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ 18/11/2024 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին 18/11/2024 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան 18/11/2024 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը 18/11/2024 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 18/11/2024 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան 18/11/2024 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար 18/11/2024 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 18/11/2024 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան 18/11/2024 17:01 Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել 18/11/2024 16:56 Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի 18/11/2024 16:53 Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025-ին այցելել ՀՀ 18/11/2024 16:38 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք 18/11/2024 16:34 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 18/11/2024 16:31 Ստեփանակերտում ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել (Տեսանյութ) 18/11/2024 16:25 Այրվածքաբանության բակի շտապօգնության չշահագործվող մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի 18/11/2024 16:15 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց 18/11/2024 16:09 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է 18/11/2024 15:59 Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել 18/11/2024 15:48 Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները ձերբակալել են «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողին 18/11/2024 15:25 Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ 18/11/2024 15:12 Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և չի զիջում՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե Դըկոտինյի 18/11/2024 14:58 Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Գնել Սանոսյանի խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը (Հրապարակ) 18/11/2024 14:49 Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ․ Լուսանկարներ 18/11/2024 14:43 Հայաստանում չկա զանգովի արդարադատություն, իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում. Միքայել Նահապետյան 18/11/2024 14:29 ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը կտրուկ կրճատվել է. Գևորգ Պապոյան 18/11/2024 14:18 ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ 18/11/2024 13:56 Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ. Վահե Ղազարյանը ևս հրաժարականի դիմում է գրել 18/11/2024 13:49 Տրանսպորտի հասույթն ավելացել է 7.4 մլն դրամով 18/11/2024 13:43 Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը հաղթել են պորտուգալական միջազգային մրցաշարում 18/11/2024 13:38 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 18/11/2024 13:33 Վրացի ընդդիմադիրները գիշերել են դրսում, պահանջում են նոր ընտրություններ 18/11/2024 13:19 Երկրաշարժ՝ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում, այն զգացվել է նաև Սյունիքում 18/11/2024 13:17 Պաշտոնյաները հավերժ չեն և սա նորմալ պրոցես է. Խաչատրյան 18/11/2024 13:12 ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը, նրան Բաքվում հետապնդել ու հալածել են 18/11/2024 13:00 Ռուստամ Բադասյանը հաստատեց՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել 18/11/2024 12:43 Սա Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն է պետական ինստիտուտներին ու պետականությանը․ պատգամավորը՝ պաշտոնանկությունների մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը