03/06/2015 14:34
Գևորգ Մինասյանի մոտ ինսուլտ է ախտորոշվել. Նա վերակենդանացման բաժնում է
Երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ անսպասելի վատացել է դերասան, օպերային երգիչ Գևորգ Մինասյանի առողջական վիճակը: Վերջինիս տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Aysor.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանի հետ, ով մեզ մետ զրույցում մանրամասնեց. «Իր մոտ ախտորոշվել է ուղեղի կաթված` ինսուլտ: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են կայուն, որը բավականին լավ ցուցանիշ է: Հավանաբար, առաջիկայում նրան կտեղափոխեն հիվանդասենյակ»:
Նրանից հետաքրքրվեցինք նաև օրեր առաջ նույն հիվանդանց տեղափոխված ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի վիճակի մասին. «Ճիշտն ասած` իր մասին տեղեկատվություն չեմ կարող փոխանցել, քանի որ անձամբ է խնդրել` ինֆորմացիա չտալ: Դա իր իրավունքն է»: