04/06/2015 16:34
Գևորգ Մինասյանին տեղափոխել են հիվանդասենյակ
Հունիսի 2-ի երեկոյան Էրեբունի հիվանդանոց տեղափոխված դերասան Գևորգ Մինասյանն արդեն հիվանդասենյակում է: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը:
«Նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Այսօր տեղափոխել են հիվանդասենյակ: Առաջիկա օրերի ընթացքում կպատասխանենք, թե երբ դուրս կգրվի»,- մանրամասնեց Շ. Հունանյանը:
Հիշեցնենք, որ դերասանը Էրեբունի հիվանդանոց էր տեղափոխվել ուղեղի կաթված ախտորոշմամբ և գրեթե երկու օր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: