05/06/2015 17:47
«Geneology» խմբից Թամար Կապրիելյանը ճանաչվել է «Եվրատեսիլ 2015»-ի թոփ մոդել
«Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանը ճանաչվել է «Eurovision's Next Top Model»: Այս մասին գրում է wiwibloggs.com կայքը, որն էլ հայտարարել էր մրցույթը:
Մրցույթի ընթացքում քվեարկություններ են կազմակերպում՝ պարզելու Եվրատեսիլի ամենագեղեցիկ երգչուհուն, երգչին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Մրցույթում հաղթել է Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը՝ «Heroes» երգով:
Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը «Face the shadow» երգով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը: