08/06/2015 10:12
Նախնական տվյալներով վարչապետի որդի Արգամ Աբրահամյանն ընտրվել է Արտաշատի քաղաքապետ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով նախօրեին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում հաղթել է ՀՀ Վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը:
Ըստ ԿԸՀ տվյալների՝ Արտաշատում 21013 ընտրողներից քվեարկությանը, ըստ քվեաթերթիկ ստանալու ստորագրությունների, մասնակցել է 10 401 ընտրող:
Նրանցից 10 013-ն իրենց ձայնը տվել են միակ թեկնածու Արգամ Աբրահամյանին:
253 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, ևս 116 ընտրող քվեարկել է բոլորին դեմ: