08/06/2015 19:33
Որևէ կուսակցության միայնակ իշխելու հնարավորություն չի տրվել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
«Միլլիյեթի» փոխանցմամբ՝ երկրի նախագահն ընդգծել է, որ ընտրություններին մասնակցության ցուցանիշն աճել է, ինչը փաստում է ժողովրդավարացման հարցում վճռականության մասին:
«Մեր ազգի գնահատականն ամեն ինչից բարձր է։ Նա որևէ կուսակցության միայնակ իշխելու հնարավորություն չի տվել, և նման պատկերի դեպքում ընտրությանը մասնակցած բոլոր կուսակցությունների կողմից ակնկալում եմ առողջ և իրատեսական մոտեցում։
Ընտրությունից հետո սկսված այս նոր ժամանակաշրջանում մեր երկրում կայունության ու վստահության մթնոլորտի, ժողովրդավարական ձեռքբերումների պահպանման համար բոլոր կուսակցություններն անհրաժեշտ զգայունություն պետք է ցուցաբերեն և պատասխանատու մոտեցում դրսևորեն»,- ասել է նա։